Վրաստանը ՆԱՏՕ-ի աջակցությունն է ստացել բոլոր այն խնդիրների կատարման հարցում, որոնք դրված են Վրաստանի եվրատլանտյան ինտեգրացման օրակարգում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, «Իմեդի» հեռուստաընկերության եթերում հայտարարել է հանրապետության արտաքին գործերի նախարար Թամար Բիրուչաշվիլին, որը փետրվարի 25-ին մասն ակցել է Վրաստան-ՆԱՏՕ հանձնաժողովի նիստին:

 

«Մենք ակնհայտ աջակցություն ստացանք ՆԱՏՕ-ի անդամ երկրներից… Նախ եւ առաջ կշարունակվի բոլոր առաջադրված խնդիրների կատարումը, որոնք դրված են Վրաստանի եւ ՆԱՏՕ-ի եվրատլանտյան ինտեգրման օրակարգում:

 

Դա Վրաստան-ՆԱՏՕ համագործակցության նոր փաթեթի ժամանակին ու արդյունավետ գործարկումն է, Վրաստանին ցուցաբերվող ավանդական օժանդակությունը բարեփոխումների իրականացման գործում եւ ավանդական աջակցությունը Վրաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը»,- հայտարարել է Բերւոչաշվիլին, հաղորդել Է «Նովոստի Գրուզիա»-ն: