ԳԱԼԱ. Թուրքիայի պրոֆմիությունների կոնֆեդերացիան այսօր համազգային գործադուլ է հայտարարել: Ինչպես հաղորդում է “ИТАР-ТАСС” գործակալությունը, գործադուլը կպահպանվի ամենաքիչը մինչև չորեքշաբթի:

«Նախապես մենք որոշել էինք դուրս գալ գործադուլի հունիսի 5-ին՝ պահանջելով աշխատավարձի և աշխատանքային պայմանների անվտանգության բարձրացում, սակայն կապված մի քանի օր առաջ սկսված բողոքի ակցիաների հետ՝ մենք որոշեցինք ավելի շուտ դուրս գալ գործադուլի և միանալ ցուցարարներին»,- հայտնել են կոնֆեդերացիայից:

Գործադուլի կազմակերպիչները նշել են, որ իրենց աշխատատեղերը այսօր լքել են ավելի քան 250 հազար մարդ: Ի լրումն մեր պահանջների՝ մենք նաև բողոքում ենք գործող «Արդարություն և զարգացում» կուսակցության քաղաքականության դեմ:

Այս պահին երկրի տասնյակ քաղաքներից ինֆորմացիա է ստացվում, որ հարյուրավոր քաղծառայողներ լքել են իրենց աշխատատեղերը և դուրս են եկել փողոց:

Հասմիկ Մանուկյան