Հունիսի 5-ին' ժամը 08.37-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի թիվ 110 շենքի մոտակայքում գտնվող ավտոտնակում:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 08.51-ին, մարվել՝ 09.17-ին:

Ա. Թադևոսյանին պատկանող ավտոտնակում այրվել են «ՎԱԶ 2106» մակնիշի 61 ՏՕ 163 պպետհամարանիշի ավտոմեքենան ամբողջությամբ և ավտոտնակի փայտյա կառուցատարրերը' 2 ք.մ: