Ոստիկանության Քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ Աշոտ Ասատուրյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ հունիսի 5-ին, Երևանում տեղի ունեցած ավտովթարի փաստով:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամը 23:00-ի սահմաններում Սասունցի Դավթի - Տիգրան Մեծի և Արցախ փողոցների խաչմերուկներում բախվել են Երևանի քաղաքի Հարավ-արևմտյան Բ2 թաղամասի բնակիչ 31-ամյա Արման Սիմոնյանի վարած «Volkswagen» մակնիշի՝ 17 TV 117 համարանիշի և Երևան քաղաքի Երկաթուղայինների 4-րդ փողոցի բնակիչ 42-ամյա Կոմիտաս Հասրջյանի վարած «ВАЗ 11 93» մակնիշի՝ Տ 37 54 համարանիշի ավտոմեքենաները:
Վթարի հետևանքով Կ. Հասրջյանն ու «Volkswagen» ավտոմեքենայի ուղևոր Ռուսաստանի դաշնության Ադլեր քաղաքի բնակիչ 33-ամյա Դավիթ Տավարածյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Էրեբունի բժշկական կենտրոն:
Ավագ քննիչ Ա. Ասատուրյանի հանձնարարականով՝ մեքենաները տեղափոխվել են Երևանի ՃՈ հատուկ պահպանվող տարածք:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Կ. Հասրջյանը աշխատում է «Մեկաս-Plus» տաքսի ծառայությունում՝ որպես վարորդ, իսկ Ա. Սիմոնյանը «Ամաս-Մեդիա» ՍՊԸ-ում՝ որպես տնօրեն: