Այսօր shamshyan.com-ի թղթակցի հետ կապ հաստատեց Գոհար Անտոնյանը ու հայտնեց, որ եթե պատկան մարմինները համապատասխան օգնություն չցուցաբերեն, շաբաթ օրն իր ողջ ընտանիքը, այդ թվում նաև երեք ամսական թոռնիկը փողոցում կհայտնվեն: Պատմեց, որ Անտոնյանի մորաքույրը կեղծ նվիրատվություն է ձևակերպել Անտոնյանին պատկանող բնակարանը, ինչի պատճառով նրանք դիմել են փաստաբան Մամիկոն Մանուկյանին' դատական հայց ներկայացնելու ու դատարանում իրենց պաշտպանելու համար: Փաստաբան Մանուկյանը իր ծառայությունների համար տիկին Անտոնյանից պահանջել է 100 000 դրամ ու 2000 դոլար կաշառք՝ դատավորին: Գումարն ընթացքում սակարկվել ու դարձել էր 1300 դոլար: Անտոնյանների ընտանիքը մի կերպ հայթայթել էր պահանջված գումարը' դատը շահելու նպատակով, սակայն առաջին լսումով նրանք չեն շահել դատը, ինչպես խոստացել էր փաստաբանը: Այնուհետև փաստաբանը կրկին գումար է պահանջել ընտանիքից՝ այս անգամ արդեն 4000 դոլար, սակայն, ի վիճակի չլինելով վճարել գումարը, ընտանիքը հրաժարվել է փաստաբան Մանուկյանի ծառայություններից ու առանց փաստաբանի շահել դատն ու վերադարձրել տունը: Դատից հետո փաստաբանը սպառնացել է Անտոնյանի ընտանիքին, ու դատից 20 օր անց Անտոնյանների ընտանիքը դատարան ներկայանալու հայց է ստացել: Դատի ժամանակ նրանց ներկայացվել է կեղծ փաստաթուղթ, որ իբր Գոհար Անտոնյանը 2.000.000 դրամի պարտավորագիր է ստորագրել՝ փաստաբան Մամիկոն Մանուկյանին վճարելու համար: Անտոնյանի ընտանիքը, չկարողանալով ապացուցել, որ պայմանագիրը կեղծ է ու պաշտպանել իր շահերը դատարանում, դիմել է մեկ այլ փաստաբան Սամվել Մարտիրոսյանին, ով ստանձնել է դատը շահելու պատասխանատվությունը, սակայն չի ներկայացել դատավարություններից և ոչ մեկի ժամանակ: Այսպիսով, դատարանը որոշում է կայացրել պարտավորագիրը մարելու նպատակով վաճառքի հանել Անտոնյանների բնակարանն ու վճարել փաստաբան Մամիկոնյանի «պարտքը»: Հարկադիր կատարման ծառայության աշխատակիցները երկու օր ժամկետ են տվել Անտոնյանի ընտանիքին' բնակարանը լքելու համար ու հայտարարել, որ այն արդեն վաճառված է: Գոհար Անտոնյանը խնդրում է օգնել, որպեսզի ընտանիքը փաստաբանի վրեժի պատճառով փողոցում չհայտնվի:
Առաջարկում ենք նաև
07/10/21 10:10
Աստղագուշակ՝ հոկտեմբերի 7-ի համար
16/06/22 10:23
«Արդարադատությունը ծայրահեղ ծանր վիճակում է, դատական համակարգը հեղինակազրկվում է». «Փաստ»
01/01/21 13:04
Հունվարի 1-ի Ձեր ռոմանտիկ հորոսկոպը
25/10/20 23:05
Թրամփը խոստացել է հեշտությամբ լուծել ԼՂ հակամարտությունը
25/10/20 23:05
Թրամփը խոստացել է հեշտությամբ լուծել ԼՂ հակամարտությունը
25/09/19 15:40
Լարված իրավիճակ՝ Նոր Խարբերդի տներից մեկում․ ընտանիքի 6 անդամներ կարող են հայտնվել փողոցում
10/08/19 22:15
Ընթրիք ամբողջ ընտանիքի համար. «Յուրահատուկ» կարտոֆիլ
Լրահոս
22:30
Պարենային անվտանգության խնդիրը առաջնային է, վստահ ենք՝ հաջողությամբ կիրականացվեն «բարեփոխումները»
19:32
«44-օրյային ինչ զգացել եմ՝ հանձնել եմ թղթին»․ ԶՈՒ պահեստազորի մայոր Անի Ժամհարյանը ստեղծագործում է (տեսանյութ)
18:26
Հայաստանի նոր կառավարությունը կարող է գալ, պայմանագիրն անվավեր ճանաչել. Ամիրբեկովը՝ Սահմանադրությունը փոխելու մասին
08:28
Հայկ Սարգսյանի հետ փոխկապակցված ընկերությունը պետությունից արտոնություններ է ստացել. Euromedia24.com
19:00
ՌԴ պատգամավոր Անաստասիա Ուդալցովայի առաջարկը Ռուսաստանում Հելոինի տոնը փոխարինելու «ռուսական հեքիաթ» օրով
17:10
Հույս ունենք՝ Փաշինյանը կայցելի սահմանամերձ Մեղրաշատ և անձամբ կտեսնի իրավիճակը. նրան հարցեր ունենք. Մեղրաշատի վարչական ղեկավար
16:45
Նիկոլ Փաշինյան, այդքան հե՞շտ է գյուղական պայմաններում երեխա մեծացնելը․ մահացած 8-ամյա երեխայի մորաքույր
16:00
Օրեր առաջ թշնամու հետախուզա-դիվերսիոն խումբ է ներթափանցել գյուղ, թողել գրություն․ Արթուր Գրիգորյան
11:46
Երևանում տղամարդը հարվածել է 86-ամյա թոշակառուի գլխին, վերջինս էլ դանակի հարվածներ հասցրել նրան
11:38
Մարտահրավեր է միշտ վառ պահել մեր պատկանելիության ոգին՝ եկեղեցու ու ազգի նկատմամբ․ Արամ Ա Հայրապետ
10:05
«Հիմա իմ տունը դիրքերում է, մա՛մ ջան». Էդուարդ Սիանոսյանն անմահացել է Ջերմուկում 2022 թ. սեպտեմբերի 13-ին. «Փաստ»
10:05
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մութ կետերն ու Թուրքիայի իրական մտադրությունները. «Փաստ»
09:40
«Ժողովրդավարության բաստիոնում» մարդիկ պատասխանատվության են ենթարկվում մի հոդվածով, որը հանցակազմ չի պարունակո՞ւմ. «Փաստ»
23:22
Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության ապահովմանն ուղղված ջանքերին. Էրդողան