Հունիսի 8-ին, ժամը 14.00-ից Երևանի Մաշտոցի պուրակին հարող տարածքում' Ե.Չարենցի տուն-թանգարանի հարևանությամբ, կվերաբացվի գյուղատնտեսական մթերքի ավանդական տոնավաճառը: Բացմանը ներկա կլինեն նաև գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն ու քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Տոնավաճառը կգործի շաբաթ և կիրակի օրերին:
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն