Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում այսօր ժամը 15.00-ին խորհրդարանի շենքի դիմաց լռության բողոքի ակցիա կկայանա' Աֆղանստանի վրաց զինվորականներին դուրս բերելու պահանջով. գրում է Trend-ը:
Ակցիայի կազմակերպումը տարվում է սոցցանցերի միջոցով:
«Ակցիան լուռ է ընթանալու: Ոչ մի քարոզ, ոչ մի քաղաքականություն: Մեր նպատակն է' պաշտպանել մեր զինծառայողների կյանքը, այլ ոչ թե քննարկել ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի հետ Վրաստանի հարաբերությունները»,-հայտարարում են կազմակերպիչները:
Ակցիային մասնակցելու ցանկություն է հայտնել 6 հազար քաղաքացի:
Հիշեցնենք, որ հունիսի 6-ին Աֆղանստանի Հելմանդ գավառում կազմակերպած ահաբեկչության արդյունքում զոհվել էր 7 վրացի զինծառայող, ևս 9-ը վիրավորվել էին: Այդ կապակցությամբ նախօրեին Վրաստանում սուգ էր հայտարարվել: