Հունաստանը կորցնում է իր վարկանշային հեղինակությունը: Ճգնաժամ ապրող այս պետությունը դուրս է մնացել զարգացած երկրների MSCI ինդեքսից և համալրել զարգացող երկների շարքը: Ընդ որում, նման վերադասավորություն տեղի է ունենում առաջին անգամ. նախկինում MSCI-ն երբեք չի իջեցրել զարգացած երկրի վարկանիշը զարգացող երկրի մակարդակի. գրում է Podrobnosti-ն:
Հունաստանի անկման պատճառը MSCI չափանիշներին չբավարարելն է: Հարավեվրոպական այս պետության տեղային ֆոնդային ինդեքսները գրանցել են ռեկորդային անկում' 2007-ից մինչ օրս նվազելով 83%-ով:
Հունաստանից բացի' այդ ճակատագրին է արժանացել նաև Մարոկոն: Աֆրիկյան այս երկիրը լքել է զարգացող երկրների շարքերը: Իսկ ահա Մերձավոր Արևելքի ծագող 2 աստղերը' Քաթարն ու Միացյալ Արաբական Էմիրությունները, տոնում են զարգացող երկրների ցուցակում իրենց հայտնվելու փաստը: