Վրաստանում պաշտոնից ազատվել է բանակին սնունդ մատակարարելու համար պատասխանատու պաշտոնյան. գրում է newsgeorgia-ն' հղում կատարելով երկրի ՊՆ-ի տարածած հայտարարությանը:
Որոշումը կայացվել էր նրանից հետո, երբ զինվորական մասերից մեկում զանգվածային թունավորումներ էին տեղի ունեցել: Ինչպես հայտնում է REGNUM-ը, խոսքը Քութաիսիում գտնվող 3-րդ բրիգադի մասին է: Տուժածները հոսպիատալացվել են:
Թունավորման հստակ պատճառը հայտնի չէ: 10 զինծառայողներ այս պահին բուժզննում են անցնում: Այս կապակցությամբ հարուցվել է քրեական գործ: Պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան խոստացել է, որ հետաքննության ավարտին «թռնելու են բոլոր նրանց գլուխները, ովքեր չեն գիտակցում սեփական բանակին ծառայելու պատասխանատվությունը»: