NASCAR-ին մասնակցող ավտոարշավորդ Ջեյսոն Լեֆլերը զոհվել է Նյու Ջերսիում տեղի ունեցած շոուի ժամանակ:

Նրա մեքենան լուրջ վթարի է ենթարկվել մրցուղում, որտեղից էլ 37-ամյա մարզիկին ուղղաթիռով հասցրել են մոտակա հիվանդանոց: Այնտեղ նա առանց գիտակցության գալու մահացել է: Նրա հնգամյա որդին որբ մնաց: Լեֆլերը մարզական կարիերայի զգալի մասը մասնակցել է NASCAR-ի նշանակությամբ երկրորդ ավտոարշավի՝ «Նեյշնուայդի» մրցումներին: