ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվում է քրեական գործ՝ ՀՀ պետեկամուտների կոմիտեի նախկին աշխատակից Արտակ Էդիկի Ղուկասյանի կողմից բազմաթիվ քաղաքացիներից փոխառությամբ ձեռք բերած դրամական միջոցներն իր տնօրինած գրավատներում ու տարադրամի փոխանակման կետերում շրջանառելու և առանձնապես խոշոր չափերով հարկերի վճարումից խուսափելու, ինչպես նաև խարդախությամբ առանձնապես խոշոր չափերով գումարներ հափշտակելու և այլ հանցավոր արարքներ կատարելու վերաբերյալ:
Այն քաղաքացիները, ովքեր տուժել են Արտակ Էդիկի Ղուկասյանի գործողություններից՝ փոխառությամբ գումարներ են տրամադրել վերջինիս, նրա նկատմամբ ունեն գումարային պահանջ, կարող են դիմել ՀՀ հատուկ քննչական ծառայություն ( հեռ.՝ 51-16-09):