Վրեջին քառօրյայով ավարտվեց նստաշրջանը, և եթե գնահատենք, նստաշրջանի զգալի հատված համընկավ ընտրությունների հետ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը:
«Այս ընթացքում բավականին բուռն գործունեություն ծավալվեց: Պետք է ասեմ, որ անկախ նրանից, որ ընդդիմությունը քանակով քիչ է ներկայացված, բայց ակտիվ և որակով մասնակցում է քննարկմանը»,-ասաց Ռուբեն Հակոբյանը՝ հավելելով, որ այս նստաշրջանում պառլամենտական մշակույթն ավելի բովանդակային եղավ:
Կառավարության ներկայացրած կատարողականին «Ժառանգությունը» դեմ է քվեարկել: «Պետության զարգացմանը խարգարում էր չորս գործոն՝ կոռուպցիան, ստվերային տնտեսությունը, մենաշնորհը և օրենքի գերակայության բացակայությունը», - նշեց Հակոբյանը: