Հունիսի 13-ին եւ 14-ին Չեխիայի մայրաքաղաք Պրագայում ոստիկանության անցկացրած լայնամասշտաբ խուզարկության արդյունքում առգրավվել է տասնյակ կիլիոգրամ ոսկի եւ 150 մլն չեխական կրոն (7.5 միլիոնդ ոլար): Այս մաին հայտարարել է Չեխիայի ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության ղեկավար Ռոբերտ Շլախտան, գրում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Ընդհանուր առմամբ 31 խուզարկություն է իրականացվել, որին մասնակցել են ոստիկանության 400 աշխատակիցներ: Մեղադրանք է առաջադրվել է 7 հոգու դեմ, ովքեր ձերբակալվել են:
Ոստիկանությունը խուզարկություն է իրականացրել Պրագայի քաղաքապետարանում եւ Կոմերչնի բանկի մասնաճյուղերում: Ոստիկանության աշխատակիցները մտել են բանկի գանձարան, որտեղ մի շարք տուփեր են բացել՝ առգրավելով ոսկի, թանկարժեք իրեր եւ փաստաթղթեր: Քաղաքապետարանից եւս փաստաթղթեր են առգրավվել: Ոստիկանությանը հետաքրքրել է մայրաքաղաքում թունելի շինարարությանը եւ աղբահանությանը վերաբերվող թղթերը:
Բլանկա թունելի շինարարությունը սկսվել է դեռ 20-րդ դարում, ընդ որում, աշխատանքները մի քանի անգամ դադարեցվել են: Օբյեկտի շահագործման հանձնելու ժամկետը մի քանի անգամ հետաձգվել է: Շինարարության ծախսերը բավական մեծացել են՝ հասնելով 1 միլիարդ դոլարի: