Չինաստանում մոտ երեք հազար ոստիկաններ՝ մոտորանավակների եւ ուղղաթիռների ուղղեկցությամբ լայնածավալ գործողություն են իրականացրել Բոշե գյուղում, որը համարվում թմրանյութերի արտադրության կենտրոն:
Գործողության ընթացքում Չինաստանի հարավում գտնվող գյուղում ձերբակալվել է 180 մարդ, առգրավվել 3 տոննա մետամֆետամին: Այդ տեղանքում արտադրվում է Չինաստանի թմրանյութերի երրորդ մասը:
Տեղական թերթերի փոխանցմամբ, գյուղապետն ու ոստիկանապետը դավադրության մեջ են եղել ավազակների հետ: Նրանք նույնպես ձերբակալված են:
«Դա ընտանեկան բիզնես էր դարձել, որին մասնակցում էին եղբայրներ, քույրեր, ազգականներ եւ ընկերներ: Տեղական իշխանություններն ու իրավապահները պաշտպանում էին նրանց»,- նշել են ոստիկանները: