Մեքսիկայի Սինալոայի նահանգում առգրավվել Է երեք տոննա թմրանյութ՝ քողարկված որպես բանանի եւ վարունգի բեռ: Այդ մասին հայտնել են տեղի դատախազության ներկայացուցիչները:

 

Նահանգի դատախազությանը կից քրեական գործակալության ղեկավար Թոմաս Սերոն դե Լուսիոյի խոսքով՝ թմրանյութը նահանգի զինվորական ծովայինների ստորաբաժանումների գործողության ընթացքում հայտնաբերվել Է նահանգի մայրաքաղաք Կուլիանկանեում՝ թմրանյութերի պահեստի վերածված երկու տներում:

 

Ընդհանուր առմամբ իշխանություններն առգրավել են 165 փաթեթ կոկաին եւ 115 կապոց մարիխուանա, որոնք պատրաստվում Էին տեղափոխել եւ թաքցրել Էին բանանների ու վարունգների մեջ:

 

Սինալոայի տարածքում գործում Է համանուն թմրակարտելը, որը գլխավորում Է Մեքսիկայի ամենաորոնվող հանցագործը՝ «Կարճլիկ» մականվամբ Խոակին Գուսման Լոերան: