FEMEN-ի 4 կիսամերկ կանայք փորձել են ակցիա անցկացնել Գերմանիայի կանցլեր Ագնելա Մերկելի ներկայությամբ: Կանցլերի թիկնապահները հեռացրել են նրանց: Ակցիան տեղի է ունեցել Մերկելի եւ Կինոպրոդյուսերների գերմանական միության հանդիպման ժամանակ:
FEMEN-ի անդամներն իրենց բողոքն են արտահայտել խմբի այլ մասնակիցների պատժի դեմ, ովքեր հունիսի 12-ին չորսամսյա ազատազրկման են դատապարտվել: Նրանք պատժվել են Թունիսում անցկացրած ակցիայի համար: Ազատազրկման են դատապարտվել երկու ֆրանսուհի եւ մեկ գերմանուհի: Նրանք աջակցություն են հայտնել Թունիսի քաղաքացի Ամինա Թայլերին, ով հսկողության տակ է գտնվում մզկիթը պղծելու պատճառով: Տեղական ուլտրապահպանողական իսլամիստները նրան հեռակա մահապատժի են «դատապարտվել»: