Այսօր՝ հունիսի 16-ին, ժամը 16:00-ի սահմաններում, ահազանգ է ստացվել ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն, որ Լոռու մարզի Տաշիրի տարածաշրջանի Մեծավան գյուղի ավազահանքերի մոտ գտնվող արհեստական լճակում երեխա է խեղդվել, և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, այս պահին Տաշիրի հրշեջ-փրկարարական ջոկատը ոստիկանության Տաշիրի բաժնի աշխատակիցների և գյուղացիների հետ միասին որոնողական աշխատանքներ է կատարում' երեխային հայտնաբերելու համար:

Տեղում են նաև Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Լոռու մարզի քննչական բաժնի և Տաշիրի քննչական բաժանմունքի օպերատիվ քննչական խմբերը: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ երեխան նշված գյուղի բնակիչ, 11-ամյա Սիփան Այվազյանն է:

19:34

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Տաշիրի հրշեջ փրկարարները ոստիկանների և գյուղացիների օգնությամբ հայտնաբերել են երեխայի դին: