Բրազիլիայում ընթանում են վերջին 20 տարվա ընթացքում ամենամասսայական ցույցերը։
Վերջին օրերին Բրազիլիայում փողոց է դուրս եկել 220 հազար մարդ, ովքեր բողոքում էին հասարակական տրանսպորտի գնի բարձրացման դեմ:
Բրազիլացիները դժգոհություն են հայտնում նաև Կոնֆեդերացիայի գավաթի խաղարկության կազմակերպման համար կատարված չափից դուրս մեծ ծախսերի նկատմամբ: Նրանք պահանջում են նախ լուծել սոցիալական խնդիրները, հետո միայն կազմակերպել Կոնֆեդերացիայի գավաթի խաղարկությունը: