Կառավարությունն այսօր բավական ուշագրավ մի որոշում է կայացրել: Պաշտպանության նախարարությանը թույլ է տվել մեկ նձից գնման ձեւով ձեռք բերել 3 500 տոննա դիզվառելիք: Իսկ տարօրինակն այն է, որ վառելիքը գնելու համար ՊՆ-ն դիմել է Հայաստանում անհայտ մի ընկերության' «ՌԱԻՆ ԲՈՈւ» անունով: Նշենք, որ կառավարության հաստատմանը ներկայացված որոշման նախագծում այս ընկերության մասին որեւէ այլ տեղեկատվություն չկա: «ՌԱԻՆ ԲՈՈւ» անունով որեւէ ընկերություն գրանցված չէ նաեւ ՀՀ կառավարության պետական ռեգիստրի գործակալությունում: Նման ընկերություն չկա նաեւ համացանցի որոնողական համակարգերի բազայում: Փաստորեն, կառավարությունը ՊՆ-ին թույլ է տվել գնման պայմանագիր կնքել մի ինչ-որ անհայտ ընկերության հետ, որն, ամենայն հավանականությամբ, ոչ միայն գրանցված չէ Հայաստանում, այլեւ իր գործունեությունն է ծավալում ՀՀ-ի սահմաններից դուրս: Իսկ ի՞նչն է պատճառը, որ կառավարությունը որոշել է գործարք կնքել մի այսպիսի կազմակերպության հետ: Պարզվում է' միմիայն առաջարկած ցածր գինը: Այս ընկերությունը 1 տոննա դիզելային վառելիքի համար սահմանել է 1120-1150 ԱՄՆ դոլար գնման արժեք: Ընդ որում, գնի մեջ ներառված է նաեւ վառելիքը Մեղրիի սահմանային անցակետ հասցնելու եւ մաքսազերծելու հետ կապված բոլոր ծախսերը: Իսկ թե ինչո՞ւ պաշտպանական գերատեսչությունը նախապատվությունը չի տվել որեւէ հայրենական կամ գոնե հայաստանյան շուկայում հայտնի ընկերության, մեկնաբանությունն առկա է հենց փաստաթղթում: «Գնանշման հարցում է կատարվել նաև այլ կազմակերպությունների, որոնց կողմից ներկայացվել են' «Ֆլեշ»ՍՊԸ' 1տ. 540 000-ից մինչև 550 000 ՀՀ դրամ, «Միկա Քորփորեյշն»ՓԲԸ' 1տ. 550 000-ից մինչև 560 000 ՀՀ դրամ, «Սի Փի Էս Օյլ Քորփորեյշն» ՍՊԸ' 1 տ. 541 176 ՀՀ դրամ»,- գրված է ՊՆ-ի ներկայացրած նախագծում: Փաստորեն, մեր կառավարությանն էլ են վախեցրել հայաստանյան վառելիքի շուկայում գործող ընկերությունների սահմանած գները: Հաշվի առնելով, որ «ՌԱԻՆ ԲՈՈւ»-ի 1 տոննա վառելիքի դիմաց սահմանած գինը 1120-1150 ԱՄՆ դոլար է, իսկ դոլարի գինը ներկայում շուրջ 410 դրամ է: Ստացվում է, որ այդ ընկերության սահմանած գինը ՀՀ դրամով կազմում է 459 200 - 471 500 դրամ: Այլ կերպ ասած' այս ընկերությունը հայաստանյան ընկերություններից շուրջ 100 000 դրամով նվազ գին է առաջարկել: Եվ եթե կառավարությունն իր ընդունած որոշմամբ անուղղակիորեն ընդունել է նաեւ այս փաստը, ապա առնվազն հաջորդ քայլով պետք է որ ուսումնասիրություն ձեռնարկի վառելիքի շուկայում գործող գների արդարացիության եւ հնարավոր չարաշահումների բացահայտման ուղղությամբ:
Աղբյուր՝
http://pastinfo.am/hy/node/17089
Առաջարկում ենք նաև
30/09/24 12:10
«Ստացվում է, որ Էրդողանը հանձինս «մեծարգոների» շերտի Հայաստանում արդեն ունի իր սոցիալական հենարանը»․ Վահե Հովհաննիսյան
03/02/24 07:52
«Առաջնագծում» ներմուծողներն են. իսկ արտադրողներից որո՞նք են բարելավել դիրքերը. «Փաստ»
01/05/23 18:00
Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունների միջև կա պայմանավորվածություն՝ Արցախի հարցը մեկընդմիշտ փակելու ուղղությամբ․ Մետաքսե Հակոբյան
18/05/16 16:52
Բացահայտում. ֆինանսական չարաշահումներ ու գուցե նույնիսկ «գցոցի» հայաստանյան մորմոնների շարքերում
17/08/13 22:20
Հայաստանյան սննդամթերքների գները Գերմանիայում և Ռուսաստանում գործող գների համեմատությամբ
17/10/24 08:00
Հայաստանից՝ միակը. ինչի՞ համար է հայկական ընկերությունն ընդգրկվել հեղինակավոր վարկանիշային աղյուսակում. «Փաստ»
19/07/24 16:24
«Ռոսիա» ավիաընկերությունը շահել է հայաստանյան պահեստամասերի մատակարար Aquila Technics-ի դեմ 15,5 մլն ռուբլու հայցը
11/07/24 08:12
Փողը պակասեցրե՞լ են. «Փաստ»
Լրահոս
22:30
Պարենային անվտանգության խնդիրը առաջնային է, վստահ ենք՝ հաջողությամբ կիրականացվեն «բարեփոխումները»
19:32
«44-օրյային ինչ զգացել եմ՝ հանձնել եմ թղթին»․ ԶՈՒ պահեստազորի մայոր Անի Ժամհարյանը ստեղծագործում է (տեսանյութ)
18:26
Հայաստանի նոր կառավարությունը կարող է գալ, պայմանագիրն անվավեր ճանաչել. Ամիրբեկովը՝ Սահմանադրությունը փոխելու մասին
08:28
Հայկ Սարգսյանի հետ փոխկապակցված ընկերությունը պետությունից արտոնություններ է ստացել. Euromedia24.com
19:00
ՌԴ պատգամավոր Անաստասիա Ուդալցովայի առաջարկը Ռուսաստանում Հելոինի տոնը փոխարինելու «ռուսական հեքիաթ» օրով
17:10
Հույս ունենք՝ Փաշինյանը կայցելի սահմանամերձ Մեղրաշատ և անձամբ կտեսնի իրավիճակը. նրան հարցեր ունենք. Մեղրաշատի վարչական ղեկավար
16:45
Նիկոլ Փաշինյան, այդքան հե՞շտ է գյուղական պայմաններում երեխա մեծացնելը․ մահացած 8-ամյա երեխայի մորաքույր
16:00
Օրեր առաջ թշնամու հետախուզա-դիվերսիոն խումբ է ներթափանցել գյուղ, թողել գրություն․ Արթուր Գրիգորյան
11:46
Երևանում տղամարդը հարվածել է 86-ամյա թոշակառուի գլխին, վերջինս էլ դանակի հարվածներ հասցրել նրան
11:38
Մարտահրավեր է միշտ վառ պահել մեր պատկանելիության ոգին՝ եկեղեցու ու ազգի նկատմամբ․ Արամ Ա Հայրապետ
10:05
«Հիմա իմ տունը դիրքերում է, մա՛մ ջան». Էդուարդ Սիանոսյանն անմահացել է Ջերմուկում 2022 թ. սեպտեմբերի 13-ին. «Փաստ»
10:05
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մութ կետերն ու Թուրքիայի իրական մտադրությունները. «Փաստ»
09:40
«Ժողովրդավարության բաստիոնում» մարդիկ պատասխանատվության են ենթարկվում մի հոդվածով, որը հանցակազմ չի պարունակո՞ւմ. «Փաստ»
23:22
Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության ապահովմանն ուղղված ջանքերին. Էրդողան