Վրաստանում «քրեական աշխարհին» պատկանելու մեղադրանքով ձերբակալված Մայզեր Բաձագուան և նրա փաստաբան Զուրաբ Ռոստիաշվիլին հացադուլ են հայտարարել: Ինչպես հայտարարել է փաստաբանը, իր պաշտպանյալը կրել է 7 տարի հասանելիք ազատազրկումը և նրան նույն հանցագործության համար մեղադրելն անօրինական է:
Բաձաուգան գրեթե մեկ ամիս գտնվել է մեկամսյա նախնական կալանքի տակ: Նոր միջնորդության հիման վրա դատարանը որոշել է երկարաձգել նրա նախնական կալանքը ևս 3 ամսով, ինչը վիճարկում է փաստաբանը: Ինչպես հայտնում է Грузия.Online-ը, Ռոտիաշվիլին պահանջում է ազատ արձակել իր պաշտպանյալին: