FEMEN կանացի սկանդալային շարժման Facebook-ի պաշտոնական էջն արգելափակել են: Այս մասին հայտնում են իրենք FEMEN-ուհիները' նշելով, որ մեկ օր առաջ դադարեցվել էր շարժման ֆրանսիական մասնաճյուղի էջի գործունեությունը:
Աղջիկները նշում են, որ իրենց ֆեյսբուքյան էջի փակման պաշտոնական բացատրությունն այն է, թե իրենց մեղադրում են պոռնոգրաֆիկ բնույթի նյութեր տարածելու և մարմնավաճառություն քարոզելու համար: Ակտիվիստուհիները հերքում են այդ մեղադրանքները և Facebook-ից պահանջում են ուսումնասիրել դեպքն ու բացել իրենց արգելափակված էջը:
«Ցուկերբերգ, FEMEN-ը պոռնոգրաֆիա չէ»,-հայտարարել են աղջիկները. մեջբերում է НТВ-ն: