Այսօր ԱՄՆ իրավապահ մարմինները հետախուզում են հայտարարել ԱՄՆ-ի սենատի աշխատակից Ռայան Լասկարնի նկատմամբ, ով մեղադրվում է անչափահասների մասնակցությամբ պոռնոգրաֆիկ նյութերի պահպանման և տարածման մեջ: Վերջինս ԱՄՆ-ի Թեննեսի նահանգից ընտրված սենատոր Լամար Ալեքսանդրի օգնականն է:
Լոսկարնը ամերիկյան քաղաքականության ծագող աստղն էր: Անցյալ 10 տարիների ընթացքում նշանակվել է մի շարք բարձրաստիճան պաշտոնների: Նրա ղեկավարը` սենատոր Ալեքսանդրը, հայտարարել է, որ ապշած և հիասթափված է իր օգնականի պահվածքից և պահանջել է խիստ պատասխանատվության ենթարկել նրան, հայտնում է The Huffington Post-ը: Հանցագործության փաստերի ի հայտ գալուց հետո սենատորը նրան անմիջապես ուղարկել է չվճարվող արձակուրդի, ապա նույն օրը փոխարինել իր ասիստենտ Դեյվիդ Քլիրիով:
Դատական լսումները տեղի կունենան հինգշաբթի օրը` Վաշինգտոնի դաշնային դատարանում: