Զինվորական հոսպիտալում բուժում անցնող գնդապետ Արտակ Բուդաղյանը հնարավոր է այս շաբաթ դուրս գրվի հիվանդանոցից: Նրա վիճակը բժիշկները բավարար են գնահատում: Ինչպես Henaran.am-ի փոխանցեց հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանը, հիվանդին նաեւ հետբուժական արձակուրդ է հասնում:
Բուդաղյանների ընտանիքին մոտ կանգնած Henaran.am-ի աղբյուրների փոխանցմամբ, գնդապետը դուրս գրվելուց հետո մեկնելու է Գորիս: "Ասել է, որ Ավոյի գերեզմանն է ուզում տեսնել' հոգու պարտք ունի Ավոյի հանդեպ",-պատմեցին Բուդաղյանի հարազատները:
Հիշեցնենք, այս տարվա հունիսի 1-ին Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատարյանի տան մոտ տեղի ունեցած միջադեպի հետեւանքով, գնդապետի եղբայր գործարար Ավետիք Բուդաղյանը սպանվել է;