Այսօր՝ ժամը 14.50-ի սահմաններում, Ադրբեջանի Շիրվանի ազգային զբոսայգու շրջանում հրդեհ է բռնկվել: Ինչպես հայտնում է APA գործակալությունը, նախնական վարկածի համաձայն' հրդեհը բռնկվել է անմիջապես այն բանից հետո, երբ զբոսայգու մոտակայքով անցել է «Salyan OIL» ընկերությանը պատկանող նավթատարը: Բռնկվել է այգու չոր խոտը, իսկ քամին տարածել է կրակը այգու տարածքում: Կրակի բոցերն ընգրկել են 100 հա տարածք: Այս պահին հրշեջ ծառայության աշխատակիցները մարում են հրդեհը: