Երեկ ԼՂՀ Ազգային ժողովի նիստում անկախ պատգամավոր Վահան Բադասյանը պահանջել է արտգործնախարար Կարեն Միրզոյանի հրաժարականը: Մինչ այդ նախարարին հարց է ուղել ՀՅԴ պատգամավոր Արմեն Սարգսյանը: Նա ասել է, որ իր կուսակցությունը պատրաստվում էր պահանջել նախարարի հրաժարականը՝ Ֆրանս 24 ալիքին տված հարցազրույցից հետո, սակայն նախարարի եւ նախագահի մամուլի քարտուղարի բացատրություններից հետո որոշվել է ընդամենը զգուշացնել նախարարին:
Վահան Բադասյանը lragir.am-ին տված հարցազրույցում, սակայն, հայտնել է, որ չի կարելի ներել նման փաստերը, քանի որ դա ոչ թե վրիպում է, այլ դավաճանական քաղաքականության դրսեւորում: Նման արտաքին քաղաքականությունը Ղարաբաղին թելադրվում է Երեւանից եւ հանդիսանում է Սերժ Սարգսյանի՝ «Աղդամը մեր հայրենիքը չէ» թեզի շարունակությունը:
«Ճիշտ է, Արցախի նախագահ Բակո Սահակյանը մի քանի անգամ հայտարարել է, որ ԼՂՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է Սահմանադրությամբ, բայց Երեւանից թելադրված արտաքին քաղաքականությունը ուրիշ բան է ասում: Իսկ Հայաստանում իրականացվում է մի քաղաքականություն, որն արդեն բերել է Ռւոսաստանից երկրի լիակատար կախվածության», ասել է Վահան Բադասյանը:
«Պատերազմի ժամանակ ես կռվել եմ ոչ միայն Ղարաբաղի, այլեւ ամբողջ Հայաստանի անկախության եւ ինքնիշխանության համար, եւ հիմա ես ցավով հետեւում եմ, թե ինչպես է այդ անկախությունը մեկ առ մեկ փոխանցվում ռուսներին,- ասում է Վահան Բադասյանը: - Ռուսաստանին ենք տվել մեր էներգետիկան, ենթակառուցվածքները: Հիմա ուզում ենք փոխանցենք գազի խողովակները, որպեսզի գները մեզ միշտ Ռուսաստանը թելադրի: Այդ ամենը բերում է նրան, որ Ռուսաստանին է անցել նաեւ մեր քաղաքականությունը, ու հիմա մենք չենք կարողանում նույնիսկ բարձրաձայնել, որ Ռուսաստանը Ադրբեջանին զենք է վաճառում», ասում է պատգամավորը:
Մենք հայտնվել ենք խորը քաղաքական ճգնաժամի մեջ, կարծում է Վահան Բադասյանը, որը ներկայիս քաղաքականությունը կոչում է ազգային դավաճանություն: Ամեն ինչ տվել ենք Ռուսաստանին, միայն ծիրանն է մնացել, են էլ իշխանությունն է տնօրինում, ասում է նա: Որովհետեւ այսօր հայկական պետությունները ղեկավարում եմ մարդիկ, որոնք պատերազմի ժամանակ շտաբերում են եղել, ոչ թե նրանք, որ առաջին գծում են կռվել:
Վահան Բադասյանը գտնում է, որ եկել է պահը՝ պարզել մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ եւ վերականգնել ինքնիշխանությունը: Մենք ունենք Ռուսաստանի վրա ազդելու մի քանի լուրջ լծակ. նախ, ռազմական բազան, երկրորդ՝ ՀԱՊԿ անդամակցությունը, երրորդ՝ Ռուսաստանը լայնացրել է իր սահմաները մինչեւ Հայաստանի սահման, ի վերջո, մենք կարող ենք հարց դնել՝ արդյոք մենք այլեւս ռազմավարական գործընկերներ ենք: Այդ հարցերը շատ ցավոտ կլինեն Մոսվայի համար, բայց մենք գերադասում ենք ամեն ինչ տալ, միայն թե ռուսները չբարկանան, ասում է արցախյան պատգամավորը:
«Ես կռվել եմ ոչ միայն Ղարաբաղի, այլեւ Հայաստանի անկախության համար»
20:34 - 28.Հունիս.2013
Առաջարկում ենք նաև
02/09/22 09:00
Արցախի Հանրապետությունը 31 տարեկան է
31/01/22 17:59
Պակիստանը կարող է քննարկել Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու հարցը. Greek City Times
14/11/20 09:42
Երբ ակնհայտ դարձավ, որ մեր դեմ կռվում են նաեւ Թուրքիան, վարձկանները, ինչու այդ պահին չդադարեցրիք պատերազմը․ Չալաբյան
18/10/24 08:16
Զանգեզուրի, թե միջին միջանցք. «Հրապարակ»
17/10/24 08:00
Հայաստանից՝ միակը. ինչի՞ համար է հայկական ընկերությունն ընդգրկվել հեղինակավոր վարկանիշային աղյուսակում. «Փաստ»
02/07/24 09:20
«Ժողովուրդ». ՀՀ դատախազության 105-ամյակին ո՛չ մի դատախազ պետական պարգեւի չի արժանացել
03/02/24 07:52
«Առաջնագծում» ներմուծողներն են. իսկ արտադրողներից որո՞նք են բարելավել դիրքերը. «Փաստ»
31/01/24 17:58
Որևէ մեկից որևէ բան չենք խլում. ֆինանսների նախարարը՝ մասնավոր ընկերություններում կառավարության բաժնեմաս ունենալու մասին
Լրահոս
22:30
Պարենային անվտանգության խնդիրը առաջնային է, վստահ ենք՝ հաջողությամբ կիրականացվեն «բարեփոխումները»
19:32
«44-օրյային ինչ զգացել եմ՝ հանձնել եմ թղթին»․ ԶՈՒ պահեստազորի մայոր Անի Ժամհարյանը ստեղծագործում է (տեսանյութ)
18:26
Հայաստանի նոր կառավարությունը կարող է գալ, պայմանագիրն անվավեր ճանաչել. Ամիրբեկովը՝ Սահմանադրությունը փոխելու մասին
08:28
Հայկ Սարգսյանի հետ փոխկապակցված ընկերությունը պետությունից արտոնություններ է ստացել. Euromedia24.com
19:00
ՌԴ պատգամավոր Անաստասիա Ուդալցովայի առաջարկը Ռուսաստանում Հելոինի տոնը փոխարինելու «ռուսական հեքիաթ» օրով
17:10
Հույս ունենք՝ Փաշինյանը կայցելի սահմանամերձ Մեղրաշատ և անձամբ կտեսնի իրավիճակը. նրան հարցեր ունենք. Մեղրաշատի վարչական ղեկավար
16:45
Նիկոլ Փաշինյան, այդքան հե՞շտ է գյուղական պայմաններում երեխա մեծացնելը․ մահացած 8-ամյա երեխայի մորաքույր
16:00
Օրեր առաջ թշնամու հետախուզա-դիվերսիոն խումբ է ներթափանցել գյուղ, թողել գրություն․ Արթուր Գրիգորյան
11:46
Երևանում տղամարդը հարվածել է 86-ամյա թոշակառուի գլխին, վերջինս էլ դանակի հարվածներ հասցրել նրան
11:38
Մարտահրավեր է միշտ վառ պահել մեր պատկանելիության ոգին՝ եկեղեցու ու ազգի նկատմամբ․ Արամ Ա Հայրապետ
10:05
«Հիմա իմ տունը դիրքերում է, մա՛մ ջան». Էդուարդ Սիանոսյանն անմահացել է Ջերմուկում 2022 թ. սեպտեմբերի 13-ին. «Փաստ»
10:05
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մութ կետերն ու Թուրքիայի իրական մտադրությունները. «Փաստ»
09:40
«Ժողովրդավարության բաստիոնում» մարդիկ պատասխանատվության են ենթարկվում մի հոդվածով, որը հանցակազմ չի պարունակո՞ւմ. «Փաստ»
23:22
Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության ապահովմանն ուղղված ջանքերին. Էրդողան