Շատ հաճախ մամուլում և հեռուստատեսությամբ այն կարծիքն է հայտնվում, թե Հայաստանում գիտությունը անկում է ապրում: Բայց դրան զուգահեռ, Գիտության պետական կոմիտեն հարյուրավոր միլիոն դրամների դրամաշնորհներ է տրամադրում և նախագծեր ֆինանսավորում: Հիմա էլ հրատարակվեցին 97 գիտաշխատողների անուններ, որոնք մեկ տարի ամիսը 100000 դրամ հավելյալ աշխատավարձ են ստանալու, եթե կարճ ասենք՝ լավ աշխատելու համար: Այս հակասության մասին lragir.am-ը մի քանի հարց է ուղղել ՄԱԿ-ի կազմում գործող Ինֆորմատիզացիայի միջազգային ակադեմիայի իսկական անդամ, քիմիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Առնոս Հովհաննիսյանի հետ:
Կիսու՞մ եք գիտության անկման մասին եղած կարծիքը:
Գիտությունը զարգանում է անկախ որևէ պետության գոյությունից: Նրան վնասել չեն կարող, և նա չի կարող անկում ապրել: Նման արտահայտություն կարող են անել պարզունակ մարդիկ, որոնք ստիպված են արդարացնել պետական բյուջեից գիտությանը հատկացված փողերի անպատասխանատու վատնումը: Ես կարող եմ հարյուրավոր միլիոնների հասնող գումարների անիմաստ վատնման օրինակներ բերել, բայց դրա իմաստը այլևս չեմ տեսնում:
Բայց միթե հանրությունը չպետք է իմանա, թե ով և ինչպես է վատնել ձեր նշած հարյուրավոր միլիոնները:
Մեր հասարակությունն այսօր նման բաներով այլևս չի հետաքրքրվում, քանի որ նա չի կարող որևէ ձևով պատասխանատվության ենթարկել փողերը վատնողներին: Գիտության պետական կոմիտեն մեր աշխատավարձի մի ահռելի մասը ծախսում է ըստ իր քմահաճույքի և որպես արդյունք ներկայացնում իրենցից ոչ մի արժեք չներկայացնող հաշվետվություններ:
Մի՞թե ռեալ գիտական արժեքներ չեն ստեղծվում: Չէ որ տպագրվում են գիտական հոդվածներ, որոնց վրա արտասահմանյան հետազոտողները հղումներ են անում:
Նախ, Հայաստանն այն երկիրը չէ դեռ, որ իր սուղ պետական բյուջեից գիտությանը փող հատկացնի միայն նրա համար, որ հոդվածների վրա հղում անեն: Իսկ հետո, այդ հոդվածները կտպագրվեին անկախ Գիտության պետական կոմիտեի գոյությունից ու մանավանդ նրա միջոցառումներից: Այսօր ամենաաղքատ խավը մեր երկրում գիտությամբ զբաղվող մարդիկ են, և այդ հոդվածները նրանց կատարած աշխատանքի արդյունքն է: Ո՞ր իրավունքով են նրանց աշխատավարձից վերցնում մի ահռելի բաժին և ըստ իրենց հայեցողության բաժանում այդ հոդվածների 97 համահեղինակների:
Այսօր ոչ մի արդարացում չի կարող ունենալ գիտահետազոտական հիմնարկների աշխատավարձի բարձրացումից բացի որեւէ այլ նախագիծ ֆինանսավորելը կամ առանձին մարդկանց հավելյալ աշխատավարձ տալը: Անիմաստ է նաև Գիտության պետական կոմիտե ունենալը: Եթե այդ կոմիտեի պահպանման վրա ծախսվող փողերը գումարվեին վերը բերված միջոցառումների վրա ծախսվող դրամական միջոցներին, ապա առնվազն կրկնակի կավելանար գիտությամբ զբաղվող մարդկանց աշխատավարձը, և գիտական ձեռքբերումները Հայաստանում ակնհայտ կլինեին:
Գիտական հիմնարկների գոյությունը հիմնականում պայմանավորված է երիտասարդ կադրերի համալրման հնարավորությամբ, իսկ երիտասարդ գիտաշխատողը պետք է կարողանա ապրել աշխատավարձով: Այս վճռորոշ հանգամանքի վրա Գիտության պետական կոմիտեն, ինչպես ասում են, թքած ունի: Նա բավարարվում է հարյուր - երկու հարյուր դոլար երիտասարդ գիտաշխատողին փող շպրտելով: Սա ամոթ է:
Տրվում է հավելյալ աշխատավարձ գիտության մեջ վաղուց կայացած մարդուն, բայց աշխատավարձով ապրելու հնարավորություն չի տրվում գիտության մեջ նոր մուտք գործող երիտասարդներին և սա համարում ենք բարեփոխում կամ ֆինանսավորում: Նորից եմ կրկնում, եթե ուզում ենք, որ մեր ազգը ունենա գիտությամբ զբաղվող խավ, ապա վերջ պետք է տալ այդ գիտության պետական կոմիտեի ամոթալի, կաշառածին և հովանավորչական գործունեությանը:
Դուք գտնում եք, որ պետք չէ՞ ունենալ գիտության պետական կոմիտե:
Հայաստանում գիտության ծաղկման տարիներին Բարձրագույն կրթության նախարարության գիտության բաժնում միայն երեք մարդ էր աշխատում, իսկ գիտությամբ զբաղվող մարդը հարգված էր թե իշխանության և թե հասարակության կողմից: Գիտական ստորաբաժանման ղեկավարի աշխատավարձը համարժեք էր նախարարի աշխատավարձին: Այսօր գիտնականը պատկանում է աղքատ խավին, և ինչպես մի առիթով ինձ ասաց գործարար մարդկանցից մեկը, մեր ազգին աղքատ գիտնականներ պետք չեն: Նա իրավացի էր: Աղքատ խավին պատկանող մարդը շուկայական տնտեսությամբ ապրող երկրում չի կարող հարգված լինել:
Սիրանույշ Պապյան
Ո՞ւր են գնում գիտության միլիոնները
21:45 - 28.Հունիս.2013
Առաջարկում ենք նաև
05/11/19 16:31
Կոմպրոմիս նախկինների հետ կամ ո՞ւր են գնում կոռուպցիայի դեմ պայքարում հավաքագրված միլիոնները
28/08/17 18:00
Ո՞ւր են գնում միլիոնները
22/10/14 14:28
Գալուստ Սահակյանն ափսոսում է, որ բոլորը քաղաքական ճանապարհով են գնում և ոչ թե գիտության
08/05/13 16:47
Լուսինե Բադալյան.«Քաղաքական գործիչը մարդ չէ»
30/09/24 12:10
«Ստացվում է, որ Էրդողանը հանձինս «մեծարգոների» շերտի Հայաստանում արդեն ունի իր սոցիալական հենարանը»․ Վահե Հովհաննիսյան
06/09/24 12:14
Առանց ՀՀ իշխանությունների գիտության Արցախում ոչինչ չի կատարվել, ամեն ինչ իմացել են (տեսանյութ)
05/08/24 08:14
Ո՞ւր են գնում կենսաթոշակների գումարները. 168.am
20/06/24 09:05
«Տպավորություն է ստեղծվում, թե որ ուղղությամբ Փաշինյանը գնում է, այնտեղից ինչ-որ բան հանձնում է». «Փաստ»
Լրահոս
22:30
Պարենային անվտանգության խնդիրը առաջնային է, վստահ ենք՝ հաջողությամբ կիրականացվեն «բարեփոխումները»
19:32
«44-օրյային ինչ զգացել եմ՝ հանձնել եմ թղթին»․ ԶՈՒ պահեստազորի մայոր Անի Ժամհարյանը ստեղծագործում է (տեսանյութ)
18:26
Հայաստանի նոր կառավարությունը կարող է գալ, պայմանագիրն անվավեր ճանաչել. Ամիրբեկովը՝ Սահմանադրությունը փոխելու մասին
08:28
Հայկ Սարգսյանի հետ փոխկապակցված ընկերությունը պետությունից արտոնություններ է ստացել. Euromedia24.com
19:00
ՌԴ պատգամավոր Անաստասիա Ուդալցովայի առաջարկը Ռուսաստանում Հելոինի տոնը փոխարինելու «ռուսական հեքիաթ» օրով
17:10
Հույս ունենք՝ Փաշինյանը կայցելի սահմանամերձ Մեղրաշատ և անձամբ կտեսնի իրավիճակը. նրան հարցեր ունենք. Մեղրաշատի վարչական ղեկավար
16:45
Նիկոլ Փաշինյան, այդքան հե՞շտ է գյուղական պայմաններում երեխա մեծացնելը․ մահացած 8-ամյա երեխայի մորաքույր
16:00
Օրեր առաջ թշնամու հետախուզա-դիվերսիոն խումբ է ներթափանցել գյուղ, թողել գրություն․ Արթուր Գրիգորյան
11:46
Երևանում տղամարդը հարվածել է 86-ամյա թոշակառուի գլխին, վերջինս էլ դանակի հարվածներ հասցրել նրան
11:38
Մարտահրավեր է միշտ վառ պահել մեր պատկանելիության ոգին՝ եկեղեցու ու ազգի նկատմամբ․ Արամ Ա Հայրապետ
10:05
«Հիմա իմ տունը դիրքերում է, մա՛մ ջան». Էդուարդ Սիանոսյանն անմահացել է Ջերմուկում 2022 թ. սեպտեմբերի 13-ին. «Փաստ»
10:05
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մութ կետերն ու Թուրքիայի իրական մտադրությունները. «Փաստ»
09:40
«Ժողովրդավարության բաստիոնում» մարդիկ պատասխանատվության են ենթարկվում մի հոդվածով, որը հանցակազմ չի պարունակո՞ւմ. «Փաստ»
23:22
Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության ապահովմանն ուղղված ջանքերին. Էրդողան