Հովիկ Աբրահամյանը շնորհավորեց Սերժ Սարգսյանին ծննդյան 59-րդ տարեդարձի կապակցությամբ.
Մեծարգո պարոն Նախագահ, սրտանց շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 59-րդ տարեդարձի կապակցությամբ:
Պետական գործչի Ձեր կամային բարձր հատկանիշների, շրջահայացության, ներքին եւ արտաքին ոլորտներում Ձեր կողմից իրականացվող հավասարակշռված եւ հետեւողական քաղաքականության շնորհիվ Հայաստանի Հանրապետությունը կայուն զարգանում է եւ դարձել է տարածաշրջանային կարեւոր գործոն: Մեր ժողովուրդը բարձր է գնահատում Հանրապետության զարգացմանն ու ապահովությանն ուղղված Ձեր ջանքերը: Ձեր փորձն ու ունակությունները մեր երկրի քաղաքացիներին վստահություն են ներշնչում ու ամրապնդում նրանց հավատը վաղվա օրվա նկատմամբ:
Մեծարգո Սերժ Ազատի, մեկ անգամ եւս շնորհավորում եմ Ձեզ, մաղթում առողջություն ու երջանկություն, աշխատանքային անսպառ եռանդ' իրականություն դարձնելու մեր ժողովրդի ապահովության ու բարեկեցության, երկրի զարգացման ու հզորացման Ձեր հայրենանվեր գաղափարները: