ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը ցավակցել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին՝ նրա հոր՝ Ազատ Սարգսյանի մահվան կապակցությամբ:

 

«Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և անձամբ իմ անունից խորապես ցավակցում եմ Ձեր սիրելի հոր՝ Ազատ Սարգսյանի մահվան կապակցությամբ: Այս դժվարին պահին կիսում ենք Ձեր մեծ վիշտը և մեր զորակցությունը հայտնում Սարգսյանների ընտանիքին»,- ասված է Հովիկ Աբրահամյանի խոսքում: