Ինչպես արդեն տեղեկացրել ենք, հոկտեմբերի 17-ին կյանքից հեռացել է պոլսահայ հայտնի լուսանկարիչ Արա Գյուլերը։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը ցավակցություն է հայտնել Գյուլերի մահվան կապակցությամբ, հաղորդում է Hurriyet պարբերականը:
«Թուրքիայում լուսանկարչական արվեստի կարևորագույն անուններից մեկը: Ցավով տեղեկացա Արա Գյուլերի մահվան մասին: Մեծ արվեստագետները մահից հետո էլ շարունակում են ապրել իրենց ստեղծագործություններով: Արա Գյուլերը հենց այդպիսի արվեստագետներից էր»,- ասել է Էրդողանը: