ԱՄՆ-ի Արիզոնա նահանգի իշխանությունները կիրակի երեկոյան հաստատել են անտառային հրդեհների մարման ժամանակ զոհված 19 հրշեջ ծառայողների անունները: Այս մասին գրում է Lenta.ru-ն' վկայակոչելով նահանգի պաշտոնական կայք-էջը: Հաղորդագրման մեջ նշվում է, որ սա զոհված հրշեջների ռեկորդային քանակ է:

Արիզոնայի ղեկավարությունը դիմել է դաշնային իշխանություններին' օգնության խնդրանքով: