Թբիլիսիի միջազգային օդանավակայանի աշխատակիցների կողմից հուլիսի 2-ին ՀՀ և ՌԴ քաղաքացիներից առգրավվել է 80 հատ iPhone 5, որոնք վերջիններս փորձել են սահմանն անցկացնել առանց մաքսային հսկողության. տեղեկացնում է Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների կոմիտեն:
Գերատեսչության տվյալներով' Դուբայ-Թբիլիսի չվերթով ժամանած ՀՀ քաղաքացի Բորիս Բ-ն իր ձեռքի ուղեբեռը հանձնել է սպասասրահում սպասող ՀՀ քաղաքացի Աշոտ Ա.-ին, որից հետո վերջինս հանդիպել է նույն չվերթով ժամանած ՌԴ քաղաքացի Նուրիջաթ Ա-ին: Այն պահին, երբ Նուրիջաթն ու Աշոտը փորձել են դուրս գալ օդանավակայաինց, նրանց խնդրել են ցույց տալ ուղեբեռը: Խուզարկության արդյունքում պարզվել է, որ ուղևորները փորձել են ձեռքի ուղեբեռով առանց մաքսային ստուգման անցկացնել 80 հատ iPhone 5 և մեկ Apple iPad. հայտնում են եկամուտների կոմիտեից:
Ապրանքի ընդհանուր արժեքը կազմում է 53.000 դոլար:
Գործը հանձնվել է Վրաստանի Ֆինանսների նախարարության քննչական կոմիտեին: