ՎՊ-ի հաշվետվության 5 կետերն են առնչվում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը: Այս մասին ՀՀ կառավարությունում այսօր կայացած ասուլիսում նշել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը: Ըստ նրա' ՎՊ-ի մասնագետների հետ քննարկվել են որոշ հարցերը և տրվել են համապատասխան բացատրություններ:
Պետբյուջե տեսչական տուգանքների մեծ մասի չվճարման հետ կապված ՎՊ-ի բացահայտումների վերաբերյալ Ա.Երիցյանը հայտնել է, որ դրանց մի մասն արդեն մուծվել է: Որոշ դեպքերում էլ տուգանքի որոշումը բողոքարկվել է և գործը գտնվում է դատարանում:
Ա.Երիցյանը տեղեկացրել է, որ այդ ամենը գտնվում է իր ուշադրության կենտրոնում: Նախարարը նշել է նաև, որ եղել են աշխատակիցներ, ովքեր պատժվել են, և եղել են լավ աշխատանքի համար խրախուսվողներ: «Եղել նաև են նյութեր, որոնք մենք ուղարկել ենք դատախազություն, իրավապահ մարմիններ»,- ասել է նախարարը, հավելելով, որ նախարարությունն աշխատում և պատրաստ է աշխատել բոլոր կառույցների, այդ թվում ՎՊ-ի հետ: