Կառավարության այսօրվա նիստին մինչ օրակարգային հարցերին անցնելը վարչապետ Տիգրան Սարգսյանն անդրադարձավ օրեր առաջ Սերժ Սարգսյանի հրավիրած խորհրդակցությանը:
«Այդ խորհրդակցություններից հետո մեծ ծավալի աշխատանք ենք մենք կատարել: Ընդունվել են բազմաթիվ որոշումներ, տրվել են հանձնարարականներ, գերատեսչությունների աշխատակիցներն անցել են վերապատրաստման:
Եկել է պատասխան տալու ժամանակը: Ֆինանսների նախարարությունն իրականացրել է դիտարկումներ, թե ինչպիսին է իրավիճակն այսօր: Այդ բոլոր նյութերը տրամադրվելու են ձեզ, որպեսզի դուք ուսումնասիրեք: Եկել է պատասխան տալու ժամանակը, և այսուհետև մենք լինելու ենք չափազանց խիստ ցանկացած խախտման վերաբերյալ»,-ասաց վարչապետը:
Վերջինիս խոսքերով՝ Կառավարության հաջորդ նիստերից մեկում անդրադարձ կկատարվի դիտարկումների արդյունքներին՝ ըստ գերատեսչությունների, «և կտեսնենք որտեղ ինչ իրավիճակ է ստեղծվել», - ասաց գործադրի ղեկավարը: