Եգիպտոսի Սինայի թերակղզում գրոհայինների հարձակման արդյունքում զոհվել է մեկ զինծառայող, ևս 3-ը վիրավոր են. գրում է Սինհուա գործակալությունը' հղում կատարելով Եգիպտոսի անվտանգության ծառայության իր աղբյուրներին: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ գրոհայինները նռնականետից կրակ են արձակել Էլ Արիշ օդանավակայանի դիրքերի ուղղությամբ: Գործակալության զրուցակիցը հայտնել է, որ հարձակմանը մասնակցել են հարյուրավոր գրոհայիններ, որոնք հարձակվել են նաև ոստիկանական բաժանմունքի վրա:
Զինվորականներն ու ոստիկանությունը բազմիցս է Սինայում ենթարկվել գրոհայինների հարձակումներին: Դեռևս հայտնի չէ, թե տեղի ունեցածը պատասխան է արդյոք չորեքշաբթի երեկոյան զինվորականության կողմից իսլամիստ նախագահ Մուհամմեդ Մուրսիին իշխանությունից տապալելուն, թե՝ ոչ: