Ինչպես հայտնում է ria.ru-ն, ուրբաթ երեկոյան Կիևի Անկախության հրապարակում ցուցարարները հարձակվել է ոստիկանության աշխատակիցների վրա, նրանցից մեկին դանակով վնասվածք հասցրել: Այս մասին հայտնում է Ուկրաինայի ՆԳՆ-ն:

 

«Հունվարի 24-ի գիշերն Անկախության հրապարակում, ծայրահեղականները հարձակվել են երեք ոստիկանի վրա, ովքեր իրականացնում էին իրենց ծառայողական պարտականությունը, նրանցից մեկին մարմնական վնասվածքներ են հասցրել դանակով»,-ասվում է հաղորդագրության մեջ:

 

Իրավապահներին որոշ ժամանակ պահել են Կիևի քաղաքային վարչակազմի շենքում իսկ վիրավոր ոստիկանն ազատ է արձակվել։

 

Հայտնում են, որ մայրաքաղաքի Գոլոսեևսկի շրջանում հայտնաբերվել է գնդակահարված ոստիկանի դի: Որոշ ժամանակ անց պարզվել է, որ 27-ամյա ոստիկանը ծառայությունից տուն էր վերադառնում:

 

Հիշեցնենք, որ Կիևում հակակառավարական ցույցերը վերսկսվել են հունվարի 19-ից: