«Խնդրում եմ իշխանություններին, պետական կառույցներին չկպնել և իմ ասածները թող որևէ քաղաքական կուսակցություն չօգտագործի դիվիդենտներ շահելու համար»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀԿ-ական Արմավիրի մարզի Դաշտ գյուղի դպրոցի նախկին տնօրեն Գնել Ռոստոմյանը: Վերջինս աշխատանքից ազատվել է սույն թվականի հուլիսի 24-ին, իսկ մինչև այդ՝ շուրջ 9 տարի, աշխատել է որպես դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար։ Ըստ նրա, պաշտոնակատար է նշանակվել 2004թ.-ին և անցած տարիների ընթացքում կարողացել է ավերակ դպրոցը վերանորոգել՝ բերելով նորմալ վիճակի։ «Դպրոցի տնօրեն ընտրելու համար բազմաթիվ անգամ խորհրդի նիստ է հրավիրվել, բայց ոչ մի անգամ այդ նիստերը այդպես էլ չեն կայացել»,-նշեց նախկին տնօրենը՝ տեղեկացնելով,որ խորհրդի նիստերի նախագահը եղել է գյուղապետը, ով, ըստ Գնել Ռոստոմյանի,տկարամիտ մի անձնավորություն է,ով համագործակցում է մարզպետի հետ: Ներկայացնելով աշխատանքից իրեն ազատելու պատճառները՝ բանախոսը նշեց, թե մարզպետը և գյուղապետը կարծում են, որ ինքը վատ է աշխատել նախորդ տարի տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների ժամանակ և հայտարարեց, որ ՀՀԿ-ական է, հավատարիմ իր կուսակցությանը և չէր կարող վատ աշխատել: Դպրոցի ներկայիս տնօրեն Սուսաննա Նազարյանը ևս ժամանակավոր պաշտոնակատար է։ Չնայած աշխատանքից ազատելու որոշման հետ համամիտ չլինելուն, այդուհանդերձ, Գ.Ռոստոմյանը հայտարարեց, որ չի պատրաստվում դատի տալ, քանի որ «մարզպետի և գյուղապետի ձեռքը բավականին երկար է, և չի բացառվում, որ իրեն մի շարք խնդիրների առաջ կանգնեցնեն»: Դիմելով Նախագահին՝ նախկին տնօրենը խնդրում է իրեն մի փոքր անկյուն տրամադրել՝ Արմավիրի մարզից և այդ միջավայրից հեռանալու համար։ «Հայրենիքն իմն է,բայց երկիրը՝ ոչ»,- վրդոհված ասաց Դաշտ գյուղի դպրոցի նախկին տնօրենը:
Դպրոցի նախկին տնօրեն. Աշխատանքից ազատել են ընտրությունների ժամանակ վատ աշխատելու պատճառով
14:33 - 5.Հուլիս.2013
Աղբյուր՝
http://pastinfo.am/hy/node/18199
Առաջարկում ենք նաև
08/05/13 16:47
Լուսինե Բադալյան.«Քաղաքական գործիչը մարդ չէ»
19/06/24 08:20
«Հրապարակ». ՔՊ-ական նախկին պաշտոնյայի դեմ մեծ ծավալի չարաշահումների փաստով վարույթ է հարուցվել
15/05/23 11:23
Մալիշկայի նախկին ղեկավարը դատապարտվել է 4 տարվա ազատազրկման՝ զրկվելով պաշտոն զբաղեցնելու իրավունքից
25/05/20 17:41
Կարինե Բուռնազյանի՝ կորոնավիրուսով վարակվելը բացահայտվել է մահից հետո. նա ունեցել է հարակից այլ հիվանդություններ
12/05/18 18:58
Մոնթե Մելքոնյանի անվան դպրոցի նախկին տնօրեն Ռուզաննա Ազիզյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել
30/01/17 16:23
52-րդ դպրոցի տնօրենը չի պատրաստվում աշխատանքից ազատել խառնամուսնություններին դեմ ուսուցչին
18/03/16 12:30
«Սա իմ դպրոցն է, 3000 հազար պետք է մաղարիչ անեք». թիվ 197 դպրոցի տնօրենը աշխատանքից ազատել է դասվարին (տեսանյութ)
04/12/14 14:58
Սեքսուալ լինելու պատճառով թուրքական ավիաընկերությունն աշխատանքից ազատել է բորտուղեկցորդուհուն (լուսանկարներ)
13/10/13 00:02
Թուրք հաղորդավարուհուն ազատել են աշխատանքից հագուստի լայն բացվածքի պատճառով (տեսանյութ)
11/06/13 16:59
''Շանթ'' հեռուստաընկերության մեկնաբան Արմեն Դուլյանին ազատել են աշխատանքից ֆեյսբուքի պատճառով
12/05/13 11:00
Արձակուրդից ուշ վերադառնալու պատճառով ազատել են աշխատանքից
Լրահոս
22:30
Պարենային անվտանգության խնդիրը առաջնային է, վստահ ենք՝ հաջողությամբ կիրականացվեն «բարեփոխումները»
19:32
«44-օրյային ինչ զգացել եմ՝ հանձնել եմ թղթին»․ ԶՈՒ պահեստազորի մայոր Անի Ժամհարյանը ստեղծագործում է (տեսանյութ)
18:26
Հայաստանի նոր կառավարությունը կարող է գալ, պայմանագիրն անվավեր ճանաչել. Ամիրբեկովը՝ Սահմանադրությունը փոխելու մասին
08:28
Հայկ Սարգսյանի հետ փոխկապակցված ընկերությունը պետությունից արտոնություններ է ստացել. Euromedia24.com
19:00
ՌԴ պատգամավոր Անաստասիա Ուդալցովայի առաջարկը Ռուսաստանում Հելոինի տոնը փոխարինելու «ռուսական հեքիաթ» օրով
17:10
Հույս ունենք՝ Փաշինյանը կայցելի սահմանամերձ Մեղրաշատ և անձամբ կտեսնի իրավիճակը. նրան հարցեր ունենք. Մեղրաշատի վարչական ղեկավար
16:45
Նիկոլ Փաշինյան, այդքան հե՞շտ է գյուղական պայմաններում երեխա մեծացնելը․ մահացած 8-ամյա երեխայի մորաքույր
16:00
Օրեր առաջ թշնամու հետախուզա-դիվերսիոն խումբ է ներթափանցել գյուղ, թողել գրություն․ Արթուր Գրիգորյան
11:46
Երևանում տղամարդը հարվածել է 86-ամյա թոշակառուի գլխին, վերջինս էլ դանակի հարվածներ հասցրել նրան
11:38
Մարտահրավեր է միշտ վառ պահել մեր պատկանելիության ոգին՝ եկեղեցու ու ազգի նկատմամբ․ Արամ Ա Հայրապետ
10:05
«Հիմա իմ տունը դիրքերում է, մա՛մ ջան». Էդուարդ Սիանոսյանն անմահացել է Ջերմուկում 2022 թ. սեպտեմբերի 13-ին. «Փաստ»
10:05
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մութ կետերն ու Թուրքիայի իրական մտադրությունները. «Փաստ»
09:40
«Ժողովրդավարության բաստիոնում» մարդիկ պատասխանատվության են ենթարկվում մի հոդվածով, որը հանցակազմ չի պարունակո՞ւմ. «Փաստ»
23:22
Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության ապահովմանն ուղղված ջանքերին. Էրդողան