Հայ ժողովրդին առնչվող միջազգային պայմանագրերի վերաբերյալ միջազգային իրավունքի հայ մասնագետները ուշագրավ ուսումնասիրություններ են կատարել և խիստ հետաքրքրական եզրակացությունների են հանգել: Սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ կազմակերպված է իրավաբանների համաժողովին իր ելույթում այսօր փաստել է ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը: Ըստ ՀՀ գլխավոր դատախազի, միջազգային իրավունքի հայ մասնագետների ուսումնասիրություններից երևում է , որ 1920թ. օգոստոսի 10-ի Սևրի պայմանագիրը հայ ժողովրդի համար խիստ կարևոր միջազգային-իրավական փաստաթուղթ է՝ թեև այդ պայմանագիրը չի վավերացվել մասնակից երկրների կողմից, բայց և չի դենոնսացվել Լոզանի 1923թ. հուլիսի 23-ի պայմանագրով: «Սևրի պայմանագիրը չվավերացված, բայց ոչ թե ուժը կորցրած պայմանագիր է: Սակայն հայ ժողովրդի և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման տեսակից խիստ կարևոր է ոչ թե Սևրի պայմանագիրը, այլ այդ պայմանագրի հետ կապված ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի 1920թ. նոյեմբերի 22-ի իրավարար վճիռը, որով սահմանվում են Հայաստանի տարածքները»,- նշեց Աղվան Հովսեփյանը: Նա նկատեց, որ միջազգային իրավունքի հանրաճանաչ նորմերի համաձայն, եթե կողմերի միջև վեճ կա և նրանք համաձայնում են առկա վեճի լուծումը հանձնարարել երրորդ կողմին, ապա մեկընդմիշտ ընդունում են, որ իրավարարի ցանկացած որոշում կողմերը պարտավոր են կատարել: Ընդ որում, իրավարար վճիռը վերջնական է, բողոքարկման ենթակա չէ և չունի ժամանակային որևէ սահմանափակում: Ըստ Ա.Հովսեփյանի, Հայաստանի, Թուրքիայի և ևս տասնվեց երկրների համար այդպիսի իրավարար վճիռ է ԱՄՆ Նախագահ Վուդրո Վիլսոնի նշված վճիռը, որով Հայաստանին են անցնում Վանի, Բիթլիսի, Էրզրումի և Տրապիզոնի նահանգները' 103599 քառակուսի կիլոմետր տարածքով:Սևրի պայմանագրի 89-րդ հոդվածի համաձայն Թուրքիան, Հայաստանը, ինչպես նաև մյուս Պայմանավորվող Բարձր Կողմերը համաձայնում են Էրզրումի, Տրապիզոմի,Վանի և Բիթիլիսի վիլայեթներում Հայաստանի և Թուրքայի սահմանների որոշումը ներկայացնել ԱՄՆ Նահագահի իրավարար վճռին: «Կարող է հարց ծագել, որ եթե Սևրի պայմանագիրը ուժի մեջ չի մտել, ապա ուժի մեջ չի մտել նաև նրա 89-րդ հոդվածը, հետևաբար, ԱՄՆ Նախագահ Վուդրո Վիլսոնի իրավարար վճիռը նույնպես իրավական ուժ չունի: Սակայն հարցն այդքան պարզունակ չէ և չի կարող միարժեք բացասական լուծում ունենալ:Նշված հոդվածն ընդամենը Հայաստանի, Թուրքիայի և մյուս երկրների կամահայտության ձևակերպումն է, որի հիման վրա ԱՄՆ Նախագահ Վուդրո Վիլսոնը ձեռնամուխ է եղել և կայացրել է իրավարար համապատասխան վճիռ: Սևրի պայմանագրի հետագա վավերացումը կամ անվավեր թողնելը որևէ կապ չունի կողմերի կամահայտության հետ»,- նշեց Աղվան Հովսեփյանը: ՀՀ գլխավոր դատախազը պատահական չի համարում, որ Լոզանի 1923թ. հուլիսի 24-ի պայմանագրով կարգավորված են Թուրքիայի սահմանները Հունաստանի, Բուլղարիայի հետ, Սիրիական տարածքների շփման գոտում, մինչդեռ հայ-թուրքական սահմանի կարգավորման մասին ոչ մի խոսք չկա: Մասնավորապես, Լոզանի պայմանագրով Կարս Նահանգը չի ընդգրկված ներկայիս Թուրքիայի տարածքում: Դա նշանակում է, որ ներկայիս հայ-թուրքական սահմանը չի համապատասխանում Լոզանի պայմանագրին: «Ի դեպ, այն, որ ԱՄՆ Նախագահ Վուդրո Վիլսոնի իրավարար վճիռը իրավաբանական ուժ ունեցող անբեկանելի վճիռ է, հայտարարել են նաև ԱՄՆ Կալիֆորնիայի նահանգի կոնգրեսի անդամ Էնտոնի Պորտանտինոն և ԱՄՆ կոնգրեսական Ջուդի Չուն»,- հիշեցրեց Համաժողովի մասնակիցներին Աղվան Հովսեփյանը: Կարելի է առարկել, թե հայ-թուրքական սահմանի հարցը արդեն իսկ կարգավորված էր Մոսկվայի ռուս-թուրքական 1921թ. մարտի 21-ի պայմանագրով, որի համաձայն Թուրքիային հանձնվեցին Կարսն ու Արդահանը, Նախիջևանն անջատվեց Հայաստանից և ինքնավար նահանգի կարգավիճակով հանձնվեց Ադրբեջանի հովանավորությանը: ՀՀ գլխավոր դատախազը, սակայն, գտնում է, որ այդ պայմանագիրը չի կարող միջազգային լիարժեք պայմանագիր համարվել, որովհետև պայմանագրի կողմերը պայմանագիրը կնքելու պահին միջազգային հանրության կողմից ճանաչված չէին և չէին կարող համարվել միջազգային իրավունքի սուբյեկտ: Բացի այդ, Հայաստանին թույլ չտվեցին մասնակցելու անգամ ռուս-թուրքական բանակցություններին, և նա այդ պայմանագիրը չի ստորագրել: Իսկ միջազգային իրավունքի հանրահայտ սկզբունքներից մեկն այն է, որ երրորդ կողմը, ով չի ստորագրել պայմանագիրը, որևէ պարտավորություն չի կարող կրել: Կարելի է կրկին առարկել, թե Հայաստանը մասնակցել է 1921թ. հոկտեմբերին Կարսում թուրքերի հետ տեղի ունեցած բանակցություններին և ստորագրել է Մոսկվայի պայմանագրի դրույթները կրկնող, ավելին Սուրմալուի գավառը թուրքերին հանձնելու մասին 1921թ. հոկտեմբերի 21-ի պայմանագիրը: Սակայն այդ պայմանագիրն ի սկզբանե անվավեր էր, քանի որ Հայաստանը Ռուսաստանի մասն էր և միջազգային իրավունքի սուբյեկտ չէր: «Միջազգային-իրավական այս լրջագույն խնդիրը ես թռուցիկ շոշափեցի, քանզի նպատակս ոչ թե նշված պայմանագրերի մանրակրկիտ իրավական հետազոտությունն է, այլ նման հետազոտության անհրաժեշտության վրա համաժողովի մասնակիցների ուշադրությունը հրավիրելը: Հուսով եմ, որ հայ իրավաբանները անհրաժեշտ ներուժ ունեն՝ հայ-թուրքական հարաբերությունների հետ կապված բոլոր միջազգային իրավական պայմանագրերը մանրակրկիտ հետազոտելու և անհրաժեշտ եզրակացությունների հանգելու համար»,- ասաց Աղվան Հովսեփյանը:
Ա.Հովսեփյան. Սևրի պայմանագիրը չվավերացված, բայց ոչ թե ուժը կորցրած պայմանագիր է
16:35 - 5.Հուլիս.2013
Աղբյուր՝
http://pastinfo.am/hy/node/18208
Առաջարկում ենք նաև
16/06/22 10:23
«Արդարադատությունը ծայրահեղ ծանր վիճակում է, դատական համակարգը հեղինակազրկվում է». «Փաստ»
10/04/24 13:35
Մենք չենք ուզում վիճել Ռուսաստանի հետ, բայց ոչ այն պատճառով, որ դրա հնարավորությունն ու ուժը չունենք. Փաշինյան
19/03/24 09:15
«Ժողովուրդ». Արսենյանը չի ճանաչում իր գրասենյակի մոտ պայթուցիկ տեղադրելու գործով կալանավորվածներին․ մանրամասներ
02/02/24 14:51
Տարածաշրջանի երկրները կարող են ապավինել Իրանի ուժին. Ռաիսի
10/08/23 12:40
Չհասկացա՞ք, որ «պարգևավճարների» սկավառակը փչացել է. Թունյան
06/06/23 12:00
Այդ պայմանագիրը ոչ թե խաղաղության, այլ պատերազմի պայմանագիր է դառնալու․ Վազգեն Մանուկյան
11/05/23 18:07
2-րդ բանակային կորպուսի ծառայողները ադրբեջանական զրահատեխնիկա են խոցել. Դանիել Իոաննիսյան
29/10/22 13:08
«Խաղաղության պայմանագիր հիմա Ադրբեջանին ևս պետք է, բայց նման փաստաթղթերը անգամ 5 տարի չեն դիմանում» (տեսանյութ)
16/09/22 12:04
Հայկական զինված ուժերը 6 դիրք են հետ վերցրել
19/05/22 16:33
Զրուցել եմ Արայիկ Հարությունյանի հետ․ կոչ եմ անում ուժը կորցրած ճանաչել աղետալի որոշումը. Թովմասյան
31/01/22 17:59
Պակիստանը կարող է քննարկել Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու հարցը. Greek City Times
Լրահոս
22:30
Պարենային անվտանգության խնդիրը առաջնային է, վստահ ենք՝ հաջողությամբ կիրականացվեն «բարեփոխումները»
19:32
«44-օրյային ինչ զգացել եմ՝ հանձնել եմ թղթին»․ ԶՈՒ պահեստազորի մայոր Անի Ժամհարյանը ստեղծագործում է (տեսանյութ)
18:26
Հայաստանի նոր կառավարությունը կարող է գալ, պայմանագիրն անվավեր ճանաչել. Ամիրբեկովը՝ Սահմանադրությունը փոխելու մասին
08:28
Հայկ Սարգսյանի հետ փոխկապակցված ընկերությունը պետությունից արտոնություններ է ստացել. Euromedia24.com
19:00
ՌԴ պատգամավոր Անաստասիա Ուդալցովայի առաջարկը Ռուսաստանում Հելոինի տոնը փոխարինելու «ռուսական հեքիաթ» օրով
17:10
Հույս ունենք՝ Փաշինյանը կայցելի սահմանամերձ Մեղրաշատ և անձամբ կտեսնի իրավիճակը. նրան հարցեր ունենք. Մեղրաշատի վարչական ղեկավար
16:45
Նիկոլ Փաշինյան, այդքան հե՞շտ է գյուղական պայմաններում երեխա մեծացնելը․ մահացած 8-ամյա երեխայի մորաքույր
16:00
Օրեր առաջ թշնամու հետախուզա-դիվերսիոն խումբ է ներթափանցել գյուղ, թողել գրություն․ Արթուր Գրիգորյան
11:46
Երևանում տղամարդը հարվածել է 86-ամյա թոշակառուի գլխին, վերջինս էլ դանակի հարվածներ հասցրել նրան
11:38
Մարտահրավեր է միշտ վառ պահել մեր պատկանելիության ոգին՝ եկեղեցու ու ազգի նկատմամբ․ Արամ Ա Հայրապետ
10:05
«Հիմա իմ տունը դիրքերում է, մա՛մ ջան». Էդուարդ Սիանոսյանն անմահացել է Ջերմուկում 2022 թ. սեպտեմբերի 13-ին. «Փաստ»
10:05
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մութ կետերն ու Թուրքիայի իրական մտադրությունները. «Փաստ»
09:40
«Ժողովրդավարության բաստիոնում» մարդիկ պատասխանատվության են ենթարկվում մի հոդվածով, որը հանցակազմ չի պարունակո՞ւմ. «Փաստ»
23:22
Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության ապահովմանն ուղղված ջանքերին. Էրդողան