ԳԱԼԱ. «Իր գործունեության տարու երրորդ ամռանը Հիսուսը վերցնում է իր աշակերտներին և գնում է Պաղեստինի հյուսիս- արևմուտք' Հերմոնիս լեռներում՝ ֆիլիպինյան Կեսարիա քաղաքի մոտ և բարձրանում է այնտեղ գտնվող Քաբոր լեռը իր երեք աշակերտների հետ: Այնտեղ նա այլակերպվում է և երևում իր աշակերտներին աստվածային կերպարով: Եվ նրա հագուստը սպիտակ լույսի նման էր: Եվ հնչում է Աստծո՝ հոր խոսքը երկնքից՝ դա է իմ սիրելի որդին, նրան հավանեցի: Եվ դրանից երեք առաքյալները սարսափած ընկնում են գետնին»,- ասել է տեր Թովման և նշել, որ երբ Քրիստոսը նրանց բարձրացնում է գետնից, չի երևում այլևս այն, ինչ տեսել էին առաքյալները:

Քահանան տեղեկացրել է, որ Վարդավառի տոնին առնչվող մի պատմություն կա, որը կապված է հեթանոսական տոնի հետ, դա այն է, որ Ինակիա բլրի վրա Նավասարդ ամսի մեկին ամեն ամռանը կարևոր տոնակատարություն էր տեղի ունենում և նշում էին:

Նա նաև ասել է, որ Գրիգոր Լուսավորիչը տոնը քրիստոնեացրել է, հայերը այս տոնը նշել են չորրոդ դարի սկզբներից, սակայն 551 թվականից սկսած' Վարդավառը նշվում է Զատկից հետո եկող տասնչորսերորդ կիրակի օրը:

Տեր Թովման ասել է, որ դա Հարության տոնի շարունակությունն է, և սա համարվում է հինգ տաղավար տոներից մեկը:

Վարդավառի օրը եկեղեցիներում մատուցվում է նաև պատարագ, որից հետո քահանան իջնում է ժողովրդի մոտ և նրանց ցողում է վարդաջրով, և Վարդավառի խորհուրդը հենց այն է, որ մարդը քանի դեռ չի ծնվել, կոկոմ է, բայց երբ վարդը բացվում է, երևում է ամբողջությամբ և հոտով, վարդը ունի փշեր, որն էլ խորհրդանշում է, որ Քրիստոսի ճանապարհը շատ փշոտ է, բայց նա գնաց այդ ճանապարհով և մարդկությանը տարավ իր ետևից:

Քահանան նաև ասել է, որ շատ հեթանոսական սովորություններ, որոնք կռապաշտություն չէր քարոզում, Գրիգոր Լուսավորիչը թողնում էր, որ մնա և մինչև օրս էլ շատ հեթանոսական սովորույթներ մնացել են:

Քահանան նաև խոսել է Վարդավառի օրը մարդկանց ջրելու մասին և ասել, որ ինքը մի անգամ տուժել է ջրվելու պատճառով. «Ես այդ ժամանակ հեռուստատեսությունում էի աշխատում, դույլով ջուրը շփեցին կամերայի վրա, կամերան փչացավ: Ժողովուրդը վայրենաբար է դա նշում: Այդ ջրոցու մեջ մեկ-մեկ չափն անցնում են»,- ասել է քահանան: Նա նշել է, որ այդ վատ արարքները անում են հիմնականում երեխաները, և նրանց պետք է չէ մեղադրել, նրանց ծնողները պետք է բացատրեն իրենց երեխաներին, որ ոչ թե ջրելն է նպատակը, այլ այն, որ մենք դրանով ընդունում ենք Աստծուն, և մենք ուզում ենք ասել Աստծուն, որ ուզում ենք մաքրել մեր մեղքերը:

Լիլիթ Թադևոսյան