Սիրիայի բնակչության 1/5-րդը գտնվում է սովի եզրին. տեղեկացնում է Reuters-ը:

Սիրիայի բնակչության 4 միլիոնն ի վիճակի չէ գնել սնվելու համար անհրաժեշտ մթերք, և իրավիճակը գնալով վատանում է: Համաձայն ՄԱԿ-ի արդյունաբերական և գյուղատնտեսական կազմակերպության զեկույցի՝ Սիրիայում ցորենի արտադրությունը նվազել է 40%-ով և կազմում է տարեկան 2.4 մլն տոննա: Զեկույցը նշում է, որ Սիրիայում սով թույլ չտալու համար անհրաժեշտ է 2013-2014թթ. ներմուծել 1.5 մլն տոննա ցորեն: