Լիբիայում Ֆրանսիայի պատվո հյուպատոսի վրա հարձակում է տեղի ունեցել: Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսը դատապարտել է Ժան Դյուֆրիշի վրա կատարած հարձակումը, ում մեքենան կրակահերթի է ենթարկվել Բենղազի քաղաքում. մեջբերում է ITAR-TASS-ը:
Միջադեպը տեղի էր ունեցել հինգշաբթի երեկոյան, երբ հյուպատոսը կնոջ հետ տուն էր վերադառնում: Ճանապարհին անհայտ անձինք կրակ են արձակել նրա մեքենայի ուղղությամբ: Զոհերից և վիրավորներից հնարավոր է եղել խուսափել:
Այս պահին դյուֆրիշը լքել է Լիբիայի սահմանները և գտնվում է հարևան Թունիսում, ուր նախօրեին պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը: