Այսօր՝ հուլիսի 7-ին, ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն Վրաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակներից ահազանգ է ստացվել, որ Շուլավերի ճանապարհին ավտովթար է տեղի ունեցել, որի վարորդն ու ուղևորները Հայաստանի քաղաքացիներ են: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ ժամը 08:30-ի սահմաններում ՀՀ քաղաքացի Արմեն Գալարտտյանը, վարելով Shevrole մակնիշի K175-EE համարանիշի ավտոմեքենան, Ռուսաստանի Դաշնությունից դեպի Հայաստան ուղևորվելիս, Շուլավերի ճանապարհին վթարի է ենթարկվել և կողաշրջվել: Վարորդը չի տուժել, սակայն նրա ուղևորներ՝ ՀՀ քաղաքացիներ, 55-ամյա Առուստամ Առուստամյանը, 48-ամյա Մայլե Գևորգյանը, 14-ամյա Ռոման Առուստամյանը և 11-ամյա Ալեքսի Առուստամյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Մառնեուլի բժշկական կենտրոն: