168.am - Համաշխարհային տնտեսական աճի վերաբերյալ դրական սպասումներն, ընդհանուր առմամբ, պահպանվում են, և այդ է վկայում ԱՄՀ վերջին կանխատեսումը՝ 2012 թ. համեմատ ընթացիկ տարվա համաշխարհային թողարկման թույլ' 0.1 %-ային կետով աշխուժացմամբ: Ընդ որում, համաշխարհային տնտեսությունը թե´ 2013, և թե´ 2014 թթ. աճելու է' համապատասխանաբար՝ 3.3% և 4%: Զարգացած երկրներում աճի տեմպերը կկազմեն 2013-ին՝ 1.2%, իսկ զարգացող երկրներում շատ ավելի բարձր' 5.3%: ՀՀ կառավարության 2014-2016 թթ. միջնաժամկետ ծախսային ծրագրի համաձայն՝ չնայած համաշխարհային տնտեսական բարենպաստ զարգացումներին, այնուամենայնիվ, այն չի ուղեկցվում զբաղվածության կլանմամբ, իսկ զարգացող երկրների համար ի հայտ են գալիս որոշակի գնաճային ռիսկեր: Այսպես, զարգացող երկրներում, որտեղ սննդամթերքը և վառելիքը կազմում են սպառման ավելի մեծ կշիռ, գնաճը որոշ ժամանակ կմնա բարձր մակարդակի վրա, սակայն զգալի բացասական ազդեցություն տնտեսական աճի վրա չի լինի: ՀՀ տնտեսության 2013 թ. առաջին ամիսների դրական զարգացումները և համաշխարհային տնտեսությունում աճի կանխատեսումները հիմք են հանդիսացել 2013 թ. տնտեսական աճի տեմպի կանխատեսման համար: Կառավարությունը 2013-ի համար ծրագրել է 6.3 % տնտեսական աճ, իսկ 2014-2016 թթ. իրական ՀՆԱ-ի տարեկան աճը կանխատեսվել է համապատասխանաբար' 6.3, 6.3 և 6.4 %-ի չափով, որին հիմնականում կնպաստեն ծառայությունների և արդյունաբերության ճյուղերը (նպաստումը ՀՆԱ-ի միջին 6.3 % աճին կկազմի համապատասխանաբար՝ 2.5 և 1.7 %-ային կետ): Միջնաժամկետ կանխատեսումների համար հիմք են հանդիսացել հետճգնաժամային ժամանակահատվածում տնտեսության զարգացման արձանագրված միտումներն ու առանձնահատկությունները, միջազգային կազմակերպությունների կողմից ներկայացված համաշխարհային տնտեսության վերաբերյալ սպասումներն ու վերլուծությունները, ինչպես նաև ճյուղային նախարարությունների կողմից ներկայացված միջնաժամկետ պետական քաղաքականության ուղղությունները:
Առաջարկում ենք նաև
14/11/13 15:52
Քիչ առաջ սպանվել է քրեական աշխարհում հայտնի «Թեփ» Արմենը
20/10/13 13:15
Գավառ քաղաքում տուն է այրվել. տարեց բնակիչը մահացել է
08/10/13 21:05
Սերժ Սարգսյանը վաղուց գիտի, որ իրավիճակը «կա՛մ-կա՛մ» է
07/10/13 15:53
Հինգ մասնագիտություն, որ պետք է փորձի յուրաքանչյուրը
04/10/13 14:46
Սուրճի բաժակը սովորության համաձայն շրջել եք, բայց ձեր կողքին գուշակ չկա՞: Սխալվու՛մ եք
15/09/13 11:14
Հրդեհ` Դավիթաշենի ավտոտեխսպասարկման կենտրոնում
11/09/13 17:40
Ջոաննա Բադվիգի հայտնագործությունը` քաղցկեղի դեմ
07/09/13 21:30
Ինչ մասնագիտություն ունեն հայտնիները
30/08/13 22:25
Ինչո՞ւ է ուշանում «Էյր Արմենիա»-ի օդանավը
30/08/13 19:29
Ինտերնետային ծանոթության հետևանքները (տեսանյութ)
29/08/13 12:49
Թերթի գլխավոր խմբագիր է ձերբակալվել
Լրահոս
22:30
Պարենային անվտանգության խնդիրը առաջնային է, վստահ ենք՝ հաջողությամբ կիրականացվեն «բարեփոխումները»
19:32
«44-օրյային ինչ զգացել եմ՝ հանձնել եմ թղթին»․ ԶՈՒ պահեստազորի մայոր Անի Ժամհարյանը ստեղծագործում է (տեսանյութ)
18:26
Հայաստանի նոր կառավարությունը կարող է գալ, պայմանագիրն անվավեր ճանաչել. Ամիրբեկովը՝ Սահմանադրությունը փոխելու մասին
08:28
Հայկ Սարգսյանի հետ փոխկապակցված ընկերությունը պետությունից արտոնություններ է ստացել. Euromedia24.com
19:00
ՌԴ պատգամավոր Անաստասիա Ուդալցովայի առաջարկը Ռուսաստանում Հելոինի տոնը փոխարինելու «ռուսական հեքիաթ» օրով
17:10
Հույս ունենք՝ Փաշինյանը կայցելի սահմանամերձ Մեղրաշատ և անձամբ կտեսնի իրավիճակը. նրան հարցեր ունենք. Մեղրաշատի վարչական ղեկավար
16:45
Նիկոլ Փաշինյան, այդքան հե՞շտ է գյուղական պայմաններում երեխա մեծացնելը․ մահացած 8-ամյա երեխայի մորաքույր
16:00
Օրեր առաջ թշնամու հետախուզա-դիվերսիոն խումբ է ներթափանցել գյուղ, թողել գրություն․ Արթուր Գրիգորյան
11:46
Երևանում տղամարդը հարվածել է 86-ամյա թոշակառուի գլխին, վերջինս էլ դանակի հարվածներ հասցրել նրան
11:38
Մարտահրավեր է միշտ վառ պահել մեր պատկանելիության ոգին՝ եկեղեցու ու ազգի նկատմամբ․ Արամ Ա Հայրապետ
10:05
«Հիմա իմ տունը դիրքերում է, մա՛մ ջան». Էդուարդ Սիանոսյանն անմահացել է Ջերմուկում 2022 թ. սեպտեմբերի 13-ին. «Փաստ»
10:05
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մութ կետերն ու Թուրքիայի իրական մտադրությունները. «Փաստ»
09:40
«Ժողովրդավարության բաստիոնում» մարդիկ պատասխանատվության են ենթարկվում մի հոդվածով, որը հանցակազմ չի պարունակո՞ւմ. «Փաստ»
23:22
Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության ապահովմանն ուղղված ջանքերին. Էրդողան