Ոստիկանության Քննչական գլխավոր վարչության Սյունիքի մարզի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ հուլիսի 7-ին, Մեղրի - Կապան ավտոճանապարհի 98-րդ կմ հատվածում՝ Կապանի Ճակատեն գյուղի ճանապարհին, տեղի ունեցած ավտովթարի փաստով:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր shamshyan.com-ը, ժամը 20:30-ի սահմաններում Կապանի բնակիչ 37-ամյա Արշակ Մկրտչյանը, վարելով Mercedes-Benz մակնիշի 33 OO109 համարանիշի ավտոմեքենան, աջ շրջադարձ կատարելիս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, հարվածել ճամփեզրի երկաթյա պաշպտանիչ արգելապատնեշներին և գլորվել ձորը:
Վթարի հետևանքով ավտոմեքենայի ուղևորներ Կապան քաղաքի բնակիչներ 36-ամյա Թամարիկ Գաբրիելյանը, 15-ամյա Անահիտ Մկրտչյանը և 9-ամյա Ալեքս Մկրտչյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Կապանի բժշկական կենտրոն:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վարորդը աշխատում է «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ում որպես ոսկերիչ-փորձագետ:
Մանրամասն' այստեղ: