Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովի 7-ամյա որդին անգիր է սովորել մուսուլմանների սրբազան գիրքը՝ «Ղուրանը»՝ դրանով իսկ դառնալով «Ղուրան»-ի հաֆիզ, այսինքն՝ անգիր իմացող: Այսօր Ահմադ Կադիրովը հատուկ քննություն է հանձնելու հանրապետության հայտնի կրոնական գործիչների առջև. գրում է ITAR TASS-ը:
«Իմ հայրը ցանկանում էր, որ ես երիտասարդ տարիքում անգիր սովորեի «Ղուրանը», սակայն ես կարողացա այն միայն վարժ կարդալ սովորել, և երբեք հաֆիզ չդարձա: Ինձ համար կարևոր է, որ Ահմադ Հաջիի երազանքն ի կատար ածի նրա թոռը»,- ասել է չեչեն նախագահը:
Այս կարևոր իրադարձության առթիվ տղային շնորհավորել է նրա տատը, ով նվիրել է Չեչնիայի առաջին նախագահ Ահմեդ Հաջի Կադիրովին պատկանող «Ղուրանը», որը շուրջ 300 տարվա վաղեմություն ունի:
Հաֆիզներ են համարվում այն մուսուլմանները, ովքեր անգիր գիտեն ողջ «Ղուրանը»: Նրանք նաև անվանվում են իսլամական ժառանգության պահապաններ: «Ղուրանը» բանավոր փոխանցման ավանդույթը գրավոր ժառանգության հետ միաժամանակ շարունակվում է ընդհուպ մինչև մեր օրերը: