Galatv.am Որքան մոտենում են նախագահական ընտրությունները, այնքան շատանում են ձերբակալությունները: «Ադրբեջանի ժողովրդական ճակատ» կուսակցության ղեկավար Ալի Կարիմլիի որդին ձերբակալվել է սեպտեմբերի 23-ին: Թուրքել Կարիմը՝ կուսակցության ղեկավարի որդին, իր ընկերների հետ ձերբակալվել էր սեպտեմբերի 22-ին, երբ քայլում էր փողոցով ' Ազգային խորհրդի հանդիպումից հետո:

Նրանք առանց որևէ բացատրության տարվել էին ոստիկանական բաժանմունք և այնտեղ են պահվել ամբողջ գիշեր: Թուրքել Կարիմլիին և նրա ընկերներին չեն բացատրել նրանց ձերբակալության պատճառները: Բանավոր բողոքները, որոնք ներկայացվում էին որպես ձերբակալության պատճառ, շատ հաճախակի փոփոխվում էին: Հավանաբար մի քանի խորհրդակցություններից հետո Ադրբեջանի ներքին գործերի նախարարությունը ինֆորմացիա կտարածի այն մասին, որ սեպտեմբերի 23-ին ձերբակալվել են մի քանի երիտասարդներ: Ավելի ուշ նրանք ներկայանալու են Նասիմի շրջանային դատարան և Թուրքել Կարիմլիին դատապարտելու են 25, իսկ նրա ընկերներին' 30 օրվա բանտարկության:

«Ադրբեջանի ժողովրդական ճակատ» կուսակցությունը բողոքում է և նշում, որ Թուրքել Կարիմլիին և նրա ընկերներին ներկայացված մեղադրանքները անհիմն են, նրաց ձերբակալությունը կանխակալ է և ունի քաղաքական շարժառիթներ: Առանց կասկածի Կարիմլիի ընկերները ձերբակալվել են նրա պատճառով: Նրա կալանքը նպատակ ունի ճնշում գործադրել կուսակցության վրա և մասնավորապես Ալի Կարիմլիի վրա: Այս ամենով կառավարությունը նպատակ ունի վրեժխնդիր լինել Ազգային խորհրդից, որի հիմնական ուժերից մեկը համարվում է «Ադրբեջանի ժողովրդական ճակատ» կուսակցությունը:

Հարկ է նշել, որ «Ադրբեջանի ժողովրդական ճակատ» կուսակցության հարյուրավոր անդամներ ենթարկվել են այսպիսի բանտարկությունների: 19 տարի առաջ նրանց ներկայացվել է կեղծ քրեական մեղադրանք, որը մինչև հիմա բաց է մնում և նրանց չի տրամադրվում անձնագրի ID արդեն 7 տարի: