Պարագվայի նախագահի ավագ որդի Ժուան Պաբլո Կարտեսը կիրակի օրը ձերբակալվել էր ԱՄՆ-ի Մայամիի ոստիկանության կողմից, սակայն նույն օրը երեկոյան ազատ էր արձակվել. գրում է ABC Color-ը:
Նախնական վարկածի համաձայն' 29-ամյա երիտասարդը ձերբակալվել էր մարդկանց նկատմամբ դրսևորած ագրեսիվ պահվածքի պատճառով: Այլ մանրամասներ չեն հաղորդվում:
Հայտնի է միայն, որ 1.5 հազար դոլար գրավի դիմաց նրան ազատ են արձակել: Պարագվայի նախագահի որդին ապրում և սովորում է Մայամիիում: Միջադեպի կապակցությամբ նրա ընտանիքն արդեն հաղորդագրություն է տարածել, որտեղ ներողություն է խնդրում միջադեպի համար: