Ամերիկացիներն այլևս աշխարհի ամենագեր
ազգը չեն համարվում. գրում է The Daily Mail-ը՝ հղում
կատարելով ՄԱԿ-ի զեկույցին: ԱՄՆ-ի բնակիչներին
ցուցակի առաջին հորիզոնականից իջեցրել են
մեքսիկացիները, ովքեր «նստել են» արագ սննդի և
գազավորված խմիչքների վրա: Ներկայումս
Մեքսիկայի չափահաս բնակչության 70%-ը
տառապում է ավելորդ քաշից, իսկ նրանց 1/3-ի մոտ
նկատվում է ճարպակալում:
Երկրորդ տեղում են ամերիկացիները, որոնց
հաջորդում են Սիրիայի բնակիչները: 4-րդ
հորիզոնականը կիսել են Վենեսուելայի և Լիբիայի բնակիչները, իսկ գլխավոր հնգյակը եզրափակում է
Տրինիդադ և Տոբագոն:
Ամենագեր քսանյակի մեջ հետևյալ հերթականությամբ դասավորվել են Վանուատուի, Իրաքի,
Արգենտինայի, Թուրքիայի, Չիլիի, Չեխիայի, Լիբանանի, Նոր Զելանդիայի, Սլովենիայի, Մալթայի,
Պանամայի, Իսրայելի, Ավստրալիայի, Դոմինիկյան հանրապետության, Ռուսաստանի և Հունգարիայի
բնակիչները