Կառավարության այսօր տեղի ունեցած նիստի ժամանակ ընդունած որոշման համաձայն վաղաժամկետ դադարեցվեց Շիրակի մարզի Կարմրաքարի գյուղական համայնքի ղեկավար Գագիկ Վահրադյանի լիազորությունները, որը պայմանավորված է վերջինիս՝ անձնական բնույթի խնդիրների առաջացման հիմնավորմամբ հրաժարական տալու հանգամանքով:

Շիրակի մարզի Կարմրաքարի գյուղական համայնքի ընտրատարածքում կնշանակվեն գյուղական համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն:

Ընտրություններն անցկացնելու համար ԿԸՀ-ին կտրամադրվի 785855,2 դրամ: