«Ուզում եմ շնորհակալություն հայտնել իմ բոլոր գործընկերներին և բոլոր այն մարդկանց, ովքեր ինձ հավատացին։ Համատեղ ջանքերով մենք հեղափոխություն սկսեցինք էներգետիկայում և կայուն հիմք ստեղծեծինք էներգետիկ անկախության համար, որը իր հերթին հիմք կհանդիսանա մեր երկրի կայուն զարգացման համար։ Ես սիրել եմ իմ գործը ու ամբողջությամբ նվիրվել դրան։ Իմ հետագա գործունեության մասին որոշ ժամանակ անց կտեղեկացնեմ»։Հայկ Հարությունյանը ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի փեսան է։
Նա զբաղեցնում էր Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների փոխնախարարի պաշտոնը 2014 թ. օգոստոսի 5-ից։
ԼՈւՐԵՐ.com-ը նախապես հայտնել էր, որ սպասվում էր Հայկ Հարությունյանի հրաժարականը: