«Կինգ Դելյուքս» ուղեւորափոխադրող ընկերության նախագահ Արթուր Հարությունյանը հայտարարում է, որ իր եւ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հարաբերությունները նորմալ են: Այս մասին ԳԱԼԱ-ի լրագրողի հետ զրույցում ասել է ինքը՝ Արթուր Հարությունյանը. «Ստեղ դուք Գագիկ Ծառուկյան տեսնո՞ւմ եք: Իմ հարաբերությունները բոլորի հետ նորմալ են, Դուք այս ամեն ինչը տեսնելով՝ ինչ դատողություններ ունեք, էսքան բանը տեսնելով' կա մտավախություն»,- ասել է նա, հետո հավելել՝ Ծառուկյանի մասին ինձ հարցեր մի տվեք:
Այն հարցին, թե Գագիկ Ծառուկյանը երբ ներմուծեց անվճար ավտոբուսներ, այն Ձեր բիզնեսին վնասե՞ց, Արթուր Հարությունյանը տվել է հետեւյալ պատասխանը. «Լյուբոյ բիզնեսի մեջ, եթե մի բիզնես մարդ բացում է ու անվճար բան է դնում, ուրեմն չի խփո՞ւմ, հարց եմ տալիս ձեզ: Այս ավտոբուսները միայն մեզ չեն օգնում, օգնում են մեր ազգաբնակչությանը հարմարավետ տեղափոխվել ծերից ծեր: Եթե մենք լավ մեքենա ենք քշում, ուրեմն պետք է մտածեք, որ մեր ուղեւորներն էլ իրենց լավ զգան»:
Արթուր Հարությունյանը հայտնել է, որ ներկրված ավտոբուսները սպասարկելու են Աբովյան- Երեւան երթուղին, ինչպես նաեւ ՌԴ գնացող ուղղությունը: «Պետք է նորություն անենք, ուղեւորափոխադրումն ավելի հարմարավետ դարձնելու համար»,- ասել է նա:
Արթուր Հարությունյանը հայտարարել է՝ չի սիրում բարգավաճ բառը:
Նշենք, որ ՀՀԿ-ական Արթուր Հարությունյանը, ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների, լուրջ հակասություններ ունի իր քավոր՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հետ:
Փայլակ Ֆահրադյան